Լեոնիդ Գայդայի մեծ ճանաչում ունեցած «Ադամանդե ձեռքը» ֆիլմի գաղափարն ստեղծվել է «Правда» թերթում լրագրող Ա. Սախնինի հոդվածների շարքի հիման վրա, որն ուղղված էր մաքսանենգների դեմ պայքարին: Հոդվածներից մեկում հիշատակվում էր թանկարժեք քարերի տեղափոխելու յուրօրինակ ձևը՝ գիպսի միջոցով: Ըստ սցենարի՝ ֆիլմի սյուժեն պետք է լիներ այսպիսին. պարզ, խորհրդային անհատ Սեմյոն Սեմյենովիչը պատրաստվում է մեկնել օտարերկրյա շրջագայության, որի ընթացքում հայտնվում է մաքսանենգ գործողությունների կենտրոնում:
«Ադամանդե ձեռքը» ֆիլմն էկրաններին հայտնվեց 1969թ. և Գայդային բերեց մեծ հաղթանակ: Ֆիլմը դիտեց 76.7 միլիոն 700 հազար հանդիսատես:
Գայդան հաճախ էր կրկնում, որ Խորհրդային կատակերգություններ ստեղծողի համար կինեմատոգրաֆը լուրջ աշխատանք և մեծ պատասխանատվություն է, և նա կարողացավ այդ լուրջ աշխատանքով և մեծ պատասխանատվությամբ ստեղծել բոլորիս կողմից շատ սիրելի «Ադամանդե ձեռքը» ֆիլմը:
* Միրոնովը խաղում էր իր կղզում լինելու տեսարանն այնքան բնական, որ նրա «Օգնեք: Փրկեք: Մամա» սցենարային գոչումների ընթացքում տարածքում հայտնվեց իսկական փրկարարների մի ամբողջ խումբ:
* Ֆիլմում ձկնորսության դրվագի հերթական անհաջող փորձից հետո սառած և մրսած Անատոլի Պապանովը( ջրի ջերմաստիճանը +8C), գոռաց օպերատորի վրա. «Թու, ապուշի մեկը»: Այս հատվածը Գայդան օգտագործեց ֆիլմում:
* «Հորիզոն» հյուրանոցի նկուղում պահվում էր Նիկուլինի կրկնակը: Նրան պետք է նետեին 500 մետրից, երբ Սեմյոն Սեմյոնովիչը դուրս գար «Մոսկվիչի» բեռնախցիկից: Հավաքարարուհին մինչ նկարահանման աշխատանքները, մտնելով նկուղ՝ բարձրացրեց թերթով ծածկված դերասանի նմանակին և համրացավ. նրա առջև պառկած էր Նիկուլինը: Մեկ ժամ անց, սիրելի դերասանի մահվան լուրը տարածվել էր ամբողջ քաղաքում: