Շիրազը խիստ էր զավակների հանդեպ, երբ խոսք էր լինում օտարամոլության մասին, երբ զավակներն օգտագործում էին ռուսերեն բառեր: Այս մասին անկեղծացավ բանաստեղծի որդին՝ Վանանդ Շիրազը: Յոթ տարեկանից հորից զրկված որդու համար Շիրազը լեգենդ է, իրական ու առեղծված: Թեև գիտակից կյանքում որդու մեջ դաջված են մանկական հիշողությունները, սակայնայն ժառանգությունն, ինչ թողել է մեծ անուն բանաստեղծը, Վանանդ Շիրազը բավ է համարում՝ լենգենդի մասին խոսելու համար: «Հորս ընկալել եմ 7 տարեկանի ընկալմամբ, բայց նա ինձ համար իր գրքերի, իր տողերի մեջ է,-նշեց Վանանդ Շիրազը: Առաջին բանաստեղծությունը, որը հիշում է որդին, «Սիրտս՝ ալևոր կաղնու մեջ դրիե բանաստեղծությունն էր՝ խոստովանելով, որ ինչպես Շիրազի մյուս զավակները, ինքը ևս փորձեր արել է գրիչն իր ձեռքը վերցնելու: «Շիրազի զավակները բոլորն էլ փորձ արել են գրել, բայց դա շատ լավ ստացվում էր Շիրազի վաղամեռիկ որդու՝ Սիփանի մոտ, ով ութ գրքի հեղինակ է, տաղանդավոր բանաստեղծ,-նշեց բանաստեղծի գեղանկարիչ որդին՝ Վանանդ Շիրազը:
Արմենուի Մխոյան