Երաժիշտներ Մանան Գարուկյանը և Սաթենիկ Վարդանյանը մայիսի 11-ին հանդես կգան «Սիրո ուժը» խորագրով համերգով, որը տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Կայանալիք համերգը բարեգործական է: Համերգի մուտքն ազատ է: Բոլոր ցանկացողները կկարո ղանան տեղում նվիրաբերություն կատարել և իրենց ներդրումն ունենալ վեցամյա Լիզա Պողոսյանի բուժման գործում:

 

Ջութակահար Մանան Գարուկյանը և դաշնակահարուհի Սաթենիկ Վարդանյանը «Սիրո ուժը» համերգին կկատարեն Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Պիացոլլայի, Շտրաուսի, Բախի և այլ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները:

 

Վեցամյա Լիզա Պողոսյանը գլխուղեղի քաղցկեղ ունի: 2013 թվականի սեպտեմբերից մինչև օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Քաղցկեղի դեմ պայքարում վեցամյա Լիզան հաղթանակ տոնելու համար վերջին պայքարն է մղում: Շուրջ մեկ տարի տևող բուժումներից հետո այժմ վերջնական քիմիաթերապիայի փուլն է մնացել, որը հաղթահարելուց հետո բժիշկներն առողջանալու ուղին են կանխատեսում: Բուժման այս երկար ճանապարհի վերջում փոքրիկին անհրաժեշտ է աջակցություն: Կազմակերպիչների հավաստմամբ, այս համերգից ստացած հասույթը փոքրիկին կօգնի մեկ քայլ առաջ կատարել բուժման ճանապարհին: Համերգը կազմակերպվում է Արամ Խաչատրյանի տուն թանգարանի աջակցությամբ:

 

Փետրվարի 15-ին փոքրիկին օգնելու նպատակով «Բարության ղողանջներ» համերգով էր հանդես եկել նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը: