Իրանի նախագահ Հասան Ռուհանին մտել է ամերիկյան Time հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ գործիչների ցուցակի մեջ: Այս մասին հայտնում է իրանական IRIB լրատվական գործակալությունը:

 

Ըստ տեղեկատվության, Time հանդեսն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենաազդեցիկ գործիչների ցուցակը, որոնք առանցքային դեր են խաղացել տարբեր ոլորտներում:

 

2014 թ. ամենաազդեցիկ գործիչների ցուցակ են մտել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հռոմի Պապը և ուրիշներ: