Հնդկական Live Values հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը ծրագրել է տնկել 100 ծառ և անցկացնել 100 հոգևոր հավաք։ Ինչպես տեղեկացրին Live Values հիմնադրամից, դրա միջոցով հիմնադրամը ցանկանում է իր համերաշխությունը հայտնել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Մենք այն կարծիքին ենք, որ բոլոր նրանք, ովքեր ժխտում են ճշմարտությունը, աջակցում են ստին։ Այժմ՝ 99 տարի անց, պետք է փակել պատմության շրջադարձային այս էջը, սակայն մենք չենք կարող շրջել այդ էջը՝ առանց դատապարտելու և կանխելու նման կատորոծները։ 1,5 միլիոն մարդ զոհ է դարձել մարդկանց դեմ իրականացված ցեղասպանության. սա է մեր որակումը»,- ասել է հիմնադրամի նախագահ Ռավի Ռանջան Սինգհը։

 

Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 25-ից սկսած մինչ հաջարդ տարվա ապրիլի 24-ը այն տեղեկատվական ծրագրեր կիրականացնի՝ այցելելով դպրոցներ, քոլեջներ, համալսարաններ։ «Սեմինարներ կանցկացվեն գերագույն ու բարձր ատյանի դատարաններում։ Հարցի մասին պետք է տեղյակ լինեն պատգամավորներն, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու քաղաքական կուսակցությունները։ Հարցը պետք է ներկայացվի նաև խորհրդարանին և Հնդկաստանի նախագահին»,- ասել է Ռանջան Սինգհը։