Google-ի փոխնախագահ Վիկ Գանդոտրան, որը պատասխանատու Էր Google+ սոցիալական ցանցի զարգացման համար, հեռանում է ընկերությունից, որտեղ աշխատել Է 8 տարի: Այդ մասին Գանդոտրան ինքն է հայտնել իր անձնական Էջում:

 

Բարձրաստիճան կառավարիչը չի ճշտել, թե ինքն ինչով Է զբաղվելու Google-ից հետո, ինչպես նաև իր հեռանալու պատճառները և թե ով կզբաղեցնի իր պաշտոնը Google-ում: «Եկել Է ժամանակը նոր ուղու համար»,- գրել Է նա:

 

Google+ սոցցանցը գործարկվել Է 2011 թվականի հունիսին որպես Facebook-ի մրցակից: Այն չի կարողացել հավաքել նույնքան բաժանորդներ. Google-ի ամսական լսարանը կազմում Է շուրջ 300 միլիոն՝ Facebook-ի 1,28 միլիարդի համեմատությամբ:

 

Սակայն մի շարք գործառույթներ, օրինակ՝ լուսանկարների խմբագրման և զետեղման համար նախատեսված միջոցները, ինչպես նաև Hangouts տեսազանգերի ծառայությունը, ընդունելություն են գտել օգտատերերի շրջանում: Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը նշել Է, որ Google-ը կշարունակի ներդրումներ կատարել սոցիալական ցանցի զարգացման բնագավառում: