Ֆրանսահայ նկարիչ Արմեն Ռոչը նպատակ ունի ստեղծել արվեստի հսկայական մի գործ, որը կնվիրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա հավաքում է թեյի օգտագործված եւ չորացված փաթեթիկներ, որոնցից յուրաքանչյուրը դառնում է իր ստեղծագործության մասնիկը։ BRAVO.am-ի հետ զրույցում նկարիչը նշել է, որ տեւական ժամանակ է` աշխատում է թեյի ծրարիկներով, սակայն այն, ինչ պատրաստում է այժմ, առավել մեծ խորհրդավորություն եւ նշանակություն ունի իր համար։

 

 

 
Արմեն Ռոչը 1 500 000 թեյի փաթեթիկով պատրաստված արվեստի գործ կներկայացնի
 

 


Ստեղծագործությունը կերտելու համար հարկ կլինի հավաքել 1 500 000 թեյի փաթեթիկ մինչև գալիք տարվա սկիզբ, կամ 2000-ից 4000 փաթեթիկ` մեկ օրում. «Թվում է` անհնարին առաքելություն է, սակայն հենց այսքան մարդ է կոտորվել այդքան քիչ ժամանակահատվածում թուրքերի կողմից»,-հավելել է նա։


Շարունակությունը` այստեղ: