Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ոգեկոչման օրվա կապակցությամբ տեղի ունեցող միջոցառումներին է միացել նաև Մարտունու շրջանի բնակչությունը: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, վաղ առավոտից Մարտունու բնակչության հոսքն ուղղված է եղել դեպի քաղաքի'Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել և հարգանքի տուրք է մատուցվել Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակին: Միջոցառմանը մասնակցել են Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, շրջանի հոգևոր հովիվ Տեր Սահակ Վարդապետ Շաքարյանը: Այնուհետև շրջկենտրոնի Սուրբ Ներսես եկեղեցում տեղի է ունեցել Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

 

Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի օրվա կապակցությամբ միջոցառումներ են կայացել նաև, Բերձորում: Տեղի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողի մոտ ծաղիկներ են խոնարհվել'ի հիշատակ ցեղասպանության զոհերի: Միջոցառմանը ներկա են եղել շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շրջվարչակազմի աշխատակազմի և քաղաքում գործող կառույցների, դպրոցների աշխատակիցներ, ուսուցիչներ, դպրոցականներ և հյուրեր: Ծաղիկներ խոնարհումից հետո եկեղեցում կատարվել է մոմավառություն: