Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ այսօր` ապրիլի 24-ին, կորեական Սեուլ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացում: Ինչպես տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից, լուսանկարների ցուցադրության բացմանը ներկա են եղել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, Կորեայի Հանրապետության պատգամ մարմիններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, արտասահմանյան ներկայացուցչության անդամներ և այլք: