Նյու Յորքում օրերս կայացավ յուրօրինակ ոճով հագնվել սիրող աղջիկների համար ամենահետաքրքիր միջոցառումներից մեկը` Մանհեթենի վինտաժային ցուցահանդեսը:
Տեղական սելեբրիթին և նորաձևության սիրահարները դուրս էին եկել հազվագյուտ և առանձնահատուկ իրերի որսի, քանի որ այնտեղ ներկայացված ձևերից ու գործվածքներից են առաջատար դիզայներները ոգեշնչվում նորաձևության ժամանակակից միտումներն արտացոլող հագուստներ ստեղծելիս: Այս ցուցահանդեսում կարելի է գտնել Նյու Յորքի XVIII, XIX և XX դարերի հնագույն տեքստիլի և վինտաժային հագուստի ամենամեծ հավաքածուներից մեկը:
Երկու օրով մանհեթենյան վինտաժային ցուցահանդեսը ցուցափեղկի է վերածվում հնաոճ տեքստիլի ԱՄՆ-ի ավելի քան 90 ամենահայտնի խանութների և առաքող ընկերությունների համար: Հանրահայտ աստղերից շատերը, օրինակ` Անջելինա Ջոլին, Ջուլիա Ռոբերթսը, Ռեյչլ Վայսը, Էնն Հեթուեյը և այլք իրենց ելույթների կամ բարձրաշխարհիկ միջոցառումների համար հագուստ են ընտրում հենց նմանատիպ վայրերում: