«Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի ծրագրով անվանի դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ Երևանում համերգ կունենա Բեռլինի պետական նվագախումբը: ՀՀ կառավարությունն այդ նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրեց 120 մլն դրամ: Համերգը տեղի կունենա 2014թ. մայիսի 13-ին:
Ծրագրում՝ Ֆրանց Շուբերտ` Սիմֆոնիա թիվ 8 «Անավարտ», Լյուդվիգ վան Բեթհովեն` Սիմֆոնիա թիվ 7: