Հաղթանակի օրը Մոսկվայում ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ կորոտան հրավառության ավելի քան տասը հազար կրակոցներ: Այդ մասին ապրիլի 23-ին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի մամուլի ծառայության և տեղեկատվության վարչության ներկայացուցիչ մայոր Կիրիլ Կիսելյովը:
«Հրավառության դիվիզիոնի արդիականացումը թույլ կտա ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 69-րդ տարեդարձի առաջին անգամ Մոսկվայի երկինք արձակել հրավառության ավելի քան 10 հազար կրակոց»,- ասել Է Կիսելյովը՝ մեջ բերելով հրավառության դիվիզիոնի հրամանատար գնդապետ Վյաչեսլավ Պարադնիկովի խոսքը:
Մայիսի 9-ին Մոսկվայում հրավառություն կիրականացվի հրավառության 72 կայանքներով, որոնք տեղակայված կլինեն մայրաքաղաքի 16 տարբեր կետերում, այդ թվում՝ Վորոբյովիե գորիում և Պոկլոննա գորայում, որտեղից առաջին անգամ տոնական համազարկ կարձակեն 1942 թվականի նմուշի ԶԻՍ-3 լեգենդար թնդանոթները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: