ԱՄՆ-ի Միլթոն քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) բնակիչ Ջոուի Փոլքը կարթով բռնել Է 3,35 մետր երկարությամբ և 365 կիլոգրամ քաշով մակո-շնաձուկ: Ինչպես տեղեկացնում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, այս շնաձուկը կարող Է դառնալ ամենամեծն ափից երբևԷ որսված շնաձկներից:
29-ամյա Փոլկին, որը ձկնորսություն Էր անում Մեքսիկական ծոցի ափին, շուրջ մեկ ժամ Է պահանջվել ձուկն ափ դուրս քաշելու համար: «Նույնիսկ կուլ տալով կարթը՝ այդ շնաձուկը շարժվում Էր ժամում շուրջ 95 կիլոմետր արագությամբ: Ես ձկնորսություն եմ անում մանկությունից և միանգամից հասկացա, որ ձուկը վիթխարի Է: Բայց բնավ չԷի սպասում, թե դա այդքան մեծ կլինի»,- պատմել Է տղամարդը:
Մակոն համարվում Է շնաձկների ամենաագրեսիվ և ամենաարագաշարժ տեսակը:
«Սովորաբար ես բռնածս շնաձկներին հետ եմ գցում ջուրը, բայց այս ձուկը շատ վերքեր Էր ստացել և այլևս չԷր կարող լողալ»,- նշել Է Փոլկը: Նա որսը պատրաստել Է սեփական գաղտնի բաղադրատոմսով և դրանով կերակրել շուրջ 200 հարևանների, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: