Տիեզերքի մասին մենք շատ քիչ բան գիտենք կամ էլ գրեթե ոչինչ չգիտենք: Վերջին տարիներին գիտական հանրությունն առաջ բերեց բազմաթիվ տեսություններ տիեզերքի ոչնչացման մասին: Հետաքրքրական է այն փաստը, որ առաջ բերված հայտնի տեսությունները միմյանցից շատ են տարբերվում իրենց գիտական ապացույցներով ու հաշվարկներով: Սակայն բնության ճշմարտությունը մեկն է՝ անկախ առաջարկված թեորաներից և տեսություններից:

 

Մեծ կծկում


Տիեզերքի ծնունդի ամենահայտնի տեսությունը Մեծ պայթյունի տեսությունն է: Ըստ այս տեսության՝ ամեն ինչ տիեզերքում առաջացել է Մեծ պայթյունից, որի արդյունքում բոլոր մասնիկները և ապա` մեծ մարմինները (մոլորակներ, աստղեր և այլն) մեծ էներգիայով ու արագությամբ տարածվել են տարածության մեջ։

 

Ինչպես կարելի է ենթադրել, Մեծ կծկումը Մեծ պայթյունի հակառակ երևույն է: Մինչև Մեծ պայթյունը, տիեզերքում մատերիան էներգիա է ճառագայթում վերջին անգամ, այսինքն` ֆիզիկական տարածության ընդարձակումը կանգ է առնում` հոսող ջրի դեմ փակող արգելքի նման, այդ պահից սկսված տիեզերքը «փլվում» է և որոշ ժամանակ անց սեղմվում:

 

Մոդելի հիմնակմախքը հիմնված է Ալբերտ Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության և ենթադրությունների հասարակեցման տեսության վրա։ Սակայն այս տեսության վերջին տվյալները բավականին վիճահարույց են, քանի որ գիտնականները վերջերս ապացուցել են, որ տիեզերքը գտնվում է անդադար շարժման մեջ և ընդլայնվում է:


10 теорий о том, каким будет конец нашей Вселенной

 

Տիեզերքի ջերմային «մահը»


Տիեզերքի ջերմային «մահը» Մեծ կծկումի հակառակ երևույթն է: Ըստ այս տեսության` գալակտիկաները միլիարդավոր տարիների ընթացքում կսկսեն շարժվել միմյանցից ավելի ու ավելի հեռու՝ կորցնելով միմյանց հետ «հաղորդակցվելու» կապը. մոտավորապես ինչպես տխուր սիրահարները: Սակայն այս տեսությունն անտեսել է երեք շատ կարևոր հանգամանք:

 

Առաջին, տիեզերքը ոչ թե փակ ու վերջավոր, այլ բաց ու անվերջ համակարգ է: Երկրորդ, էնտրոպիայի աճի օրենքը հատուկ է միայն ջերմությանը, բայց ոչ շարժման մյուս ձևերին, որոնք գործում են տիեզերքում: Երրորդ, պարզել է, որ աշխարհում կան նաև բաց, ոչ վերջավոր, անհավասարակշիռ համակարգեր, որոնք կարող են նյութ և էներգիա փոխանակել շրջապատի հետ, կուտակել դրանք` բարձրացնելով իրենց կառուցվածքի ու ակտիվության մակարդակը:

 

Այդպիսի շարժումը կոչվում է զարգացում: Զարգացումը շարժման մի տարատեսակ է, որն ունի գերակշռող ուղղություն, անշրջելի է և ընթանում է պարզից դեպի բարդը, ցածրից դեպի բարձրը: 

 

10 теорий о том, каким будет конец нашей Вселенной

 

Սև անցքեր


Ըստ հայտնի տեսության`տիեզերքի բոլոր մարմինները շարժվում են սև անցքերի շուրջ: Գրեթե բոլոր հայտնի գալակտիկաների կենտրոնում կան սև անցքեր: Սա կարող է նշանակել, որ աստղերը, և նույնիսկ ամբողջ գալակտիկաներն, ի վերջո պետք է վերանան:

 

Գիտնականները հաշվարկել են Երկրի և սև անցքի բախման հետևանքները: Ըստ նրանց՝ վաղեմի սև անցքերը գոյացել են Մեծ պայթյունից անմիջապես հետո:

 

Այդ օբյեկտներն, ըստ տիեզերական ուսումնասիրությունների, այդքան էլ մեծ ծավալի չեն. հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են մինչև մեկ միլիարդ տոննա մեծության անցքեր: Կատարված հետազոտությամբ գիտնականները հաշվարկել են, թե ինչ տեղի կունենա, երբ այդպիսի անցքը բախվի Երկրի հետ, նաև գնահատել են այդպիսի բախման հավանականությունը: Պարզվել է, որ նման բախման պատճառ կարող է լինել սեյսմիկ ալիքը, որ կհասնի մոլորակի մակերևույթի բոլոր կետերին գրեթե միաժամանակ: 

 

Ըստ գիտնականների նման իրադարձություն մեզ սպասում է մոտ 10 մլն տարի հետո: Իր հերթին նման անցքի անցումը Երկրի կողքով տեղի է ունենում մոտավորապես 100 հազար տարին մեկ: 2011թվականի հունիսին ֆիզիկոսներն առաջարկել են Արևի հետ վաղեմի սև անցքերի բախումը հայտնաբերելու ևս մի ճանապարհ: 

 

10 теорий о том, каким будет конец нашей Вселенной

 

Ժամանակի ավարտ


Եթե կա այս աշխարհում ինչ-որ բան, որը հավերժական է, ապա դա հաստատ ժամանակն է: Անկախ նրանից, թե տիեզերքը գոյություն կունենա, թե ոչ, ապա ժամանակը, չի պատրաստվում անհետանալ, առանց նրա անհնար է պարզապես տարբերակել այս պահը նախորդ պահից:

 

Ենթադրենք, որ մենք ապրում ենք անսահման տիեզերքում` անսահման ժամանակի հետ: Սա նշանակում է, որ այն ամենը ինչը կարող է տեղի ունենալ, տեղի կունենա բացարձակ հավանականությամբ: Նման պարադոքս է առաջանում նաև, եթե դուք ապրեք հավերժ:

 

Տարածության, ժամանակի և տիեզերական ձգողության մասին տեսությունը 20-րդ դարի սկզբներին ստեղծել է Ալբերտ Էյնշտեյնը: Ըստ այդ տեսության` ստացվում էր, որ եթե որևէ մարմին շարժվի լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա այդ մարմնի համար ժամանակի ընթացքը կդանդաղեր, նրա երկարությունը կփոքրանար, իսկ զանգվածը կաճեր:

 

10 теорий о том, каким будет конец нашей Вселенной

 

Մեծ պայթյուն


Մեծ պայթյունը նման է Մեծ կծկմանը, բայց այն կարելի է համարել ավելի «լավատեսական վերջ»: Սցենարը նույնն է. ըստ տեսության՝ ամենասկզբում տիեզերքի նյութն անհավանականորեն խիտ և տաք է եղել, սակայն, ընդարձակվելով, սկսել է սառչել: Այդ նյութը պարունակել է հսկայական քանակությամբ արագընթաց մասնիկներ՝ այսպես կոչված քվարկներ և էլեկտրոններ: Պայթյունից հաշված րոպեներ անց այդ մասնիկները, միանալով իրար, առաջացրել են նոր մասնիկներ:


Բայց շատ ֆիզիկոսների նման բացատրությունը դուր չի գալիս: Հետևաբար, որոշ գիտնականներ պնդում են, որ թերևս, տիեզերքը չի գնա դեպի եզակիություն: Փոխարենն առաջարկում են հետևյալ տեսությունը. Մեծ պայթյունից մոտավորապես միլիարդ տարի անց գազի հսկա ամպերն սկսել են սեղմվել իրենց կենտրոնների շուրջը, և այդպիսի յուրաքանչյուր ամպ վերածվել է գալակտիկայի:

 

Մեծ պայթյունը շատ նման է նաև Մեծ ճայթյունի տեսությանը, ըստ որի մեր տիեզերքը չի կարող լինել առաջինը, այլ ըստ մոտավոր հաշվարկի` այն կլինի 400-րդը: Բայց այս փաստերն էլ ոչ մի կերպ ո′չ ապացուցվել, ո′չ էլ հերքվել:

 

 

Մեծ ճայթյուն


Անկախ այն բանից, թե ինչպես «կմեռնի» տիեզերքը, գիտնականները չեն դադարում նոր տեսություններ ձևակերպելիս օգտագործել «մեծ» բառը: Սա, ի դեպ, նույնիսկ մեղմ է ասված: Ըստ Մեծ ճայթյունի տեսության՝ անտեսանելի ուժը, որը կոչվում է մութ էներգիա, «ստիպում է» տիեզերքին ընդարձակվել մեծացող արագությամբ:

 

Այն հավասարաչափ տարածված է ամբողջ տիեզերքում և տիեզերքի վրա ազդում է` որպես հակագրավիտացիոն ուժ։ Եթե մութ էներգիան լիներ թույլ կամ ուժեղ, ապա մեր գալակտիկայում աստղերի առաջացման արագությունը դանդաղ կլիներ և չէին առաջանա բավարար քանակությամբ ծանր էլեմենտներ, որոնցից կազմված է մեր մոլորակը։ Այսինքն` եթե տիեզերքի նյութը չբավարարի այդ գործողությանը, ապա այն կշարունակի ընդարձակվել, և միլիարդավոր տարիներ հետո աստղերը կծախսեն իրենց ամբողջ միջուկային վառելանյութն ու ի վերջո կհանգչեն:


Շատ տեսություններ ասում են, որ տիեզերքի վերջին դեռ շատ երկար ժամանակ կա: Սակայն Մեծ ճայթյունի տեսությունը տիեզերքին սպառնում է «շութափույթ մահով», որը տեղի կունենա կունենա 16 միլիարդ տարի հետո: Այն մասին, թե ինչ տեղի կունենա ապագայում, մենք կարող ենք միայն գուշակել:

 

10 теорий о том, каким будет конец нашей Вселенной

 

Տիեզերքում վակուումի անկայունությունը


Ըստ այս տեսության` տիեզերքը գտնվում է մշտապես անկայուն վիճակում: Որոշ գիտնականներ կարծում են, որ տիեզերքը այս անկայունության պատճառով միլիարդավոր տարիներ հոտո կարող է կանգնել «վերջի» եզրին: Երբ դա տեղի ունենա` կառաջանան մի շարք «պղպջակներ»:

 

Մտածեք, որ այն որպես այլընտրանքային տիեզերք է (թեև իրականում դա նույն տիեզերքը կլինի, պարզապես այլ հատկություններով): Պղպջակը լույսի արագությամբ կսկսի տարածվել բոլոր ուղղություններով և ոչնչացնել այն ամենը, ինչ նրան կհանդիպի: Եվ արդյունքում կոչնչացնի ամեն ինչ:


Բայց մի անհանգստացեք: Տիեզերքն այս ամենով հանդերձ կշարունակի գոյություն ունենալ, միայն թե ֆիզիկայի օրենքները կլինեն բոլորովին այլ:

 

10 теорий о том, каким будет конец нашей Вселенной

 

Ժամանակի խոչընդոտ


Եթե մենք փորձենք հաշվարկել մուլտտիեզերքի գոյության հավանականությունը, որտեղ կան բազմաթիվ տիեզերական մարմիններ, ապա կբախվենք նույն խնդրին, ինչպես Աշխարհի վերջի տեսության մեջ. այն, ինչ պետք է տեղի ունենա, անպայման տեղի կունենա:

 

Որպեսզի շրջանցեն այս խնդիրը, գիտնականները վերցնում են տիեզերքի մի առանձին բաժին և հաշվարկում նրա գոյության հավանականությունը: Հաշվարկները կարծես թե տրամաբանական են, բայց դրանք տիեզերքը բաժանում են առանձին մասերի, ինչպես մի թխվածք: Յուրաքանչյուր կտոր ունի իր սահմանը` ինչպես տարածքներն աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Ըստ այս հաշվարկների` առաջիկա 3.7 միլիարդ տարվա ընթացքում մենք կանցնենք այս Ժամանակի խոչընդոտի վրայով, իսկ մեզ համար տիեզերքը կավարտվի:


Սակայն կա մի բան ևս. ժամանակը կանգ է առնում լույսի արագությունից: Այն փաստը, որ ոչինչ ավելի արագ չի կարող շարժվել, քան լույսը, ինքնին ապշեցուցիչ է, սակայն այս փաստը դեռևս մնում է տեսական: Հատուկ հարաբերականության տեսության մեջ կա մի գաղափար, ըստ որի՝ ինչքան արագ եք ընթանում, այնքան դանդաղ է անցնում ժամանակը:

 

10 теорий о том, каким будет конец нашей Вселенной

 

Տիեզերքը չի դադարի գոյություն ունենալուց


Տիեզերքը կարող է սկսված լինել Մեծ պայթյունից հետո: Մեր մոլորակը կարող է ոչնչանալ Մեծ կծկման կամ Մեծ պայթյունի հետևանքով, բայց դա կարևոր չէ: Մեր ողջ տիեզերքում երկիր մոլորակը եզակի դեպք չէ, դա մեկն է մյուս նմանատիպ մոլորակներից: Եվ չնայած նա կարող է մահանալ, անծայրածիր տիեզերքում անսովոր ոչինչ էլ տեղի չի ունենա: Այնպես որ, վերջ չկա: 

 

Չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ ժամանակն իրեն այլ տիեզերական մարմինների տարածքներում կարող է դրսևորել այլ կերպ, միևնույն է բնությունն ու տիեզերքն ունեն իրենց օրենքերն ու կանոնները, որոնք ոչ մեկին չեն հայտնում: Ըստ ֆիզիկայի` նոր տիեզերական մարմինները միշտ կլինեն ավելի շատ, քան հները:

 

Տիեզերքը ներկայումս էլ շարունակում է ընդարձակվել, և գալակտիկաներն ավելի ու ավելի են հեռանում իրարից: Եթե Տիեզերքի նյութն այնքան շատ լինի, որ նրա ձգողության ուժը բավարարի կասեցնելու ընդարձակումը, ապա այդ ուժը գալակտիկաներին կստիպի վերստին սեղմվել և մոտենալ իրար այնքան ժամանակ, մինչև գոյություն ունեցող ամեն ինչ սեղմվի և փակվի մեկ կետում:


10 теорий о том, каким будет конец нашей Вселенной

 

Հավերժական տիեզերք


Մենք կարող ենք ենթադրել, որ Մեծ պայթյունը ժամանակի սկիզբն է: Բայց հնարավոր է նաև այն, որ ժամանակը գոյություն է ունեցել միչև դա: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, աստղագետ և երկրաբան Ռոբերտ Յաստրովը գրում է. «Աստղագետներից շատ քչերը կարող էին նախատեսած լինել, որ տիեզերքի հանկարծակի ծագման գաղափարը կդառնար գիտականորեն ապացուցված փաստ, սակայն աստղադիտակներով կատարված դիտումները ստիպեցին նրանց նման եզրակացության հանգել»։

 

Այնուհետև, Յաստրովն իր սեփական կարծիքն է արտահայտել այդ եզրակացության առնչությամբ. «Տիեզերքի սկզբի վերաբերյալ աստղագիտական ապացույցները գիտնականներին շփոթեցուցիչ կացության մեջ են գցում. չէ՞ որ նրանք գտնում են, որ ցանկացած հետևանք պետք է բնական պատճառ ունենա... : Ոչ մի հայտարարություն չենք կարող անել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել սկզբում. արարչագործության ժամանակ Աստծո կողքին ականատեսներ և վկաներ չեն եղել»:


10 теорий о том, каким будет конец нашей Вселенной