Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի կապակցությամբ մայրաքաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: