Մայր Երկրի միջազգային օրը Բոլիվիայի նախաձեռնությամբ 2009 թվականի ապրիլի 22-ին հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Բանաձևի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ-պետություններ:
Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ'Էսկոտո Բրոքմանը հայտարարել է, որ այդ Միջազգային օրվա հռչակումն այն բանի ճանաչումն է, որ Երկիրն ու նրա էկեհամակարգերն ապահովում են մարդկության կյանքը: Այն նաև 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում շրջակա միջավայրին և զարգացմանը նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովում ընդունված պարտավորությունների հաստատումն Է:
2014 թվականին Մայր Երկրի միջազգային օրը կանցկացվի «Կանաչ քաղաքներ» նշանաբանի ներքո:
ՄԱԿ-ի տվյալներով՝ առաջիկա քսան տարում մոլորակի բնակչության 60 տոկոսն ապրելու է քաղաքներում: Քաղաքացիների թվաքանակի աճի և քաղաքների սահմանների ընդլայնման համեմատ մեծանում է շրջակա միջավայրի բեռնվածությունը տրանսպորտի, արդյունաբերության, ջրամատակարարման կողմից: Քաղաքներում ջրամատակարարման և կոյուղու համապատասխան համակարգերի բացակայությունը հանգեցնում են առողջության հետ կապված խնդիրների: Այսպես կոչված «կանաչ քաղաքներում» բոլոր այդ գործոնները հաշվի են առնվում վերականգնվող աղբյուրների միջոցով էներգիայի ապահովման, աճող բնակչության համար բավարար քանակությամբ մաքուր ջրի տրամադրման, արդյունավետ ենթակառուցվածքի և տրանսպորտային ցանցերի ստեղծման հաշվին:
Մայր Երկրի միջազգային օրը հիանալի առիթ է խորհրդածելու այն մասին, թե ինչպես կարելի է քաղաքները դարձնել կանաչ, մաքուր ու առողջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: