Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում ապրիլի 21-ին տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ հրաժեշտի արարողությունը: Ինչպես հայտնել են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, սգո միջոցառմանն սպասվում է նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի և Կոլումբիայի ղեկավար Խուան Մանուել Սանտոսի ներկայությունը:
Մշակույթի եւ արվեստի ազգային խորհրդի նախագահ Ռաֆայել Տովարի խոսքով՝ հրաժեշտի արարողությունը կտևի շուրջ չորս ժամ: Դրան կմասնակցեն աշխարհի մշակույթի գործիչներ և ազգային հասարակայնության ներկայացուցիչներ, ինչպես նաև գրողի տաղանդի երկրպագուներ:
Ինչպես նշել Է Ռաֆայել Տովարը, առայժմ որոշված չԷ, թե որտեղ կթաղվի Գարսիա Մարկեսը: Գրողի մերձավորները, որոնք բնակվում են Մեխիկոյում, ցանկանում են, որ նրա աճյունը մնա Մեքսիկայի մայրաքաղաքում: Գրողի՝ Կոլումբիայում բնակվող ազգականներն, իրենց հերթին, խնդրում են նրա աճյունը տանել այդ երկիր, որը նրա հայրենքին Է: Այս պահին քննարկվում Է այն տարբերակը, ըստ որի աճյունի մի մասը կմնա Մեխիկոյում, մյուսը՝ կուղարկվի Բոգոտա:
Հռչակավոր կոլումբիացու ստեղծագործության երկրպագուները նրա տան մոտ դնում են դեղին ծաղիկների փնջեր: Գրողը կյանքի օրոք գերադասում Էր դրանք:
Ըստ քաղաքային իշխանությունների տեղեկատվության՝ Գեղեցիկ արվեստների պալատում հրաժեշտի արարողությանը կհետեւեն սգո մի ամբողջ շարք միջոցառումներ Կոլումբիայում: Մասնավորապես, Բոգոտայի Մայր տաճարում կկայանա պատարագ, որի ընթացքում Ազգային սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»:
Գարսիա Մարկեսը վախճանվել Է ապրիլի 17-ին Մեխիկոյի՝ իր տանը: Ըստ նախնական վարկածի՝ մահվան պատճառ են դարձել երիկամային անբավարարությունը և շնչուղիների հիվանդությունը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: