Դերասանուհի Իռեն Աբելյանը Երևանի Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտականթատրոնի դերասանուհի է: Հեռուստադիտողները նրան ավելի շատ ճանաչում են «Եղբայրներ» հեռուստանովելի Անիի, «Հարազատ թշնամի» սերիալի ՄանոյիկերպարներովESem.am-ը ներկայացնում է Իռենի հետ բլից հարցազրույցը:

 

 



-Ո՞րն է եղել Ձեր առաջին դերը սերիալներում:


-Ռուբեն Քոչարի «Բանալի»  սերիալում մարմնավորել եմ Լիլիթին: Խարակտերային, հավես կերպար էր:

 

-Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Ձեզ համար:


- Այն նկարահանվում էր գեղարվեստական ֆիլմի պես. 30 սերիան նկարահանել ենք 3 ամսում: Շատ լուրջ և խորացված աշխատանք էր տարվում: Մասնագիտական առումով դա գրեթե հավասարազոր էր գեղարվեստական ֆիլմում նկարվելուն:

 

Այս տարիների ընթացքում ի՞նչն է փոխվել:


- Ավելի համարձակ եմ դարձել: Այլ բան է, երբ փորձ չես ունենում և սկսում ես նկարահանվել, այլ բան է, երբ արդեն բազա ես ունենում: Ավելի վստահ ես լինում և կարողանում ես բացել քո ներսի շերտերը:

 

Ի՞նչն է Ձեզ պահում սերիալներում:


- Դա էլ արվեստի մի ճյուղ է:  Քո աշխատանքի մեկ այլ մաս է, որը ևս անհրաժեշտության պես մի բան է: «Եղբայրներից» հետո ես մոտ հինգ ամիս չնկարահանվեցի, հոգնել էի այդ տեմպից, սակայն երբ ընդմիջումից հետո սկսեցի խաղալ «Հարազատ թշնամի» սերիալում, կրկին ռիթմի մեջ ընկա: Ինչքան շատ է դերասանը  զբաղված լինում իր մասնագիտության վերաբերող տարբեր գործերով, այնքան լավ:

 

 

 

 

Սերիալները չափազանց շատ են քննադատվումՎրդովվո՞ւմ եք դրանից:


- Քննադատվում  է սյուժեն երկարացնելու, ջանջալացնելու համար, սակայն դա էլ սերիալի ֆորմատն է: Թեև հաճելի  չէ, երբ բացասական բաներ են ասում, ես չեմ նյարդայնանում: Իմ կերպարի առումով փորձում եմ ավելի խորացնել գրվածը, լավ մատուցել, որպեսզի հեռուստադիտողը չձանձրանա կերպարիցս:

 

Ձեզ հաճա՞խ են նույնացնում Ձեր կերպարի հետ:


- Ինձ ավելի շատ նույնացնում էին «Եղբայրների» Անիի հետ, քան Մանոյի: Մանոյի հետ բացարձակ կապ չունեմ: Զուգահեռներ ընդհանրապես չեմ կարող տանել:

 

Որո՞նք են տարբերությունները:


- Մանոն պրիմիտիվ կերպար էր. գյուղի աղջիկ, ով երկար տարիներ անկողնուն գամված էր եղել և հետ էր մնացել կյանքից, սակայն ես մի քիչ խորացրեցի կերպարս, որպեսզի պրիմիտիվ չլինի և ասելիք ունենա: Արդյունքում սցենարիստի հետ որոշ չափով ավելի խորացրինք այն: Համենայն դեպս, իր շարժուձևը, միամտությունը ինձ հետ այդքան էլ կապ չունի:

 

 

 

Այնուամենայնիվունե՞ք ընդհանրություններ:


- Երևի ամեն բանի ավելի խորը ու հոգեբանական տեսանկյունից նայելու  հատկությունը:

 

Թատրոնը տուժու՞մ է սերիալի պատճառով:


-  Տուժում է այն առումով, որ երբեմն դերասանը լինում է շատ ծանրաբեռնված և,  բնականաբար, իր մոտ լինում է գերհոգնածություն: Այդ ժամանակ թատրոնը որոշ չափով կարող է տուժել, սակայն յուրաքանչյուր դերասան պետք է չկորցնի ինքնակառավարումը: Ես շատ տեղերում եմ զբաղված, սակայն յուրաքանչյուրին վերաբերում եմ որպես առաջնային  աշխատանքի ու լիովին տրվում դրան:

 

Ամեն դեպքում պետք է կարողանաս պահել չափը, որպեսզի գերհոգնածություն չառաջանա:

 

Գլխավոր դերերո՞վ եք ներկայանում:


- Այո:

 

- Գլխավոր դեր խաղալը առաջնայի՞ն է Ձեզ համար:


-Բացարձակ: Երբ դերասանը նկատվում է մասսայական տեսարաններում, դա արդեն  մեծ առավելություն է: Կարևոր չէ՝ ինչ դեր ես խաղում, կարևորը՝ ինչպես ես խաղում:

 

-Ո՞ր դերն եք առանձնահատուկ  համարում Ձեր խաղացանկում:


- Քանի որ մեզ մոտ հիմնականում կոմեդիաներ են, բնականաբար, կերպարներն էլ ավելի թեթև են: Մի քիչ այլ կերպ եմ վերաբերում «12-րդ գիշեր» կատակերգությունում Օլիվիայի կերպարին, որն ավելի խորաթափանց է: Շեքսպիսրի գործն է, բնականաբար, այլ  արժեք ունի: Սակայն ինձ հոգեհարազատ են բոլոր կերպարներս, յուրաքանչյուրը սիրում եմ յուրովի: Երբ սկսում ես խաղալ մի դեր, այն դառնում է քո մի մասնիկը:

 

 

 

 

-Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:


-Դժվարանում եմ պատասխանել: Ես դեռ ձգտում եմ  դեպի այդ ամենամեծ ձեռքբերումը:

 

-Իսկ ամենամեծ բացթողո՞ւմը:


-Երևի թե ավելի երիտասարդ տարիքում մի քիչ անվստահությունը: Շատ հարցերում եթե ավելի վստահ լինեի, գուցե ավելի  շատ բաների հասած լինեի: Սակայն երբեք ուշ չէ: Միայն ժամանակի համար եմ ափսոսում. ուզում ես հնարավորինս շատ բան ստանալ, սակայն կարևորն ու պակաս կարևորը խառնում ես իրար ու բացթողումներ են լինում… կյանք է, չես կարող միշտ իմանալ՝ ինչն էր ավելի կարևոր այդ պահին:

 

Ի՞նչ է պետք երջանկության համար:


- Երբ մարդ ունենում է իր ընտանիքը, սիրելի աշխատանքը, շրջապատված է սիրելի մարդկանցով: Ամենակարևորը, որ ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ: Երբ կարողանում ես տեսնել քո ներքին լույսը, դա սփռվում է շրջապատի վրա և ինքնաբերաբար հայտնվում է այդ ներդաշնակությունը թե՛ քո, թե՛ շրջապատիդ հետ: Այդ ժամանակ քեզ զգում ես ինչպես ձուկը՝ ջրում:

 

Դուք երջանի՞կ եք:


- Հա , ես ինձ կարող եմ երջանիկ մարդ համարել:


Զրուցեց Ամալյա Հովհաննիսյանը