Վերջերս էկրան բարձրացած «Խաղ իմ կանոններով» ֆիլմը քննարկումների կիզակետում հայտնվեց նաև հերոսներից մեկի՝ համասեռամոլ Ժանի կերպարի համար: Ժանի դերակատարը դերասան Արթուր Պետրոսյանն է, ով ավարտել է Թատերական ինստիտուտը, սովորել է երջանկահիշատակ Սոս Սարգսյանի կուրսում:

 

 

 

 

«Համասեռամոլի մարմնավորելս անակնկալ էր թե՛ ընկերներիս, թե՛ ընտանիքիս համար: Մինչ այս մարմնավորած կերպարներս որևէ կապ չեն ունեցել համասեռամոլի հետ: Շատերի համար անակնկալ էր անգամ այն, որ  կհամաձայնեմ մարմնավորել այդպիսի կերպարի»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ փորձել են այնպես անել, որ մարդիկ չզզվեն իր կերպարից: Դերասանը մեծ հաջողություն է համարում այն փաստը, որ իրենց ֆիլմը ցուցադրվում է լեփ-լեցուն դահլիճներում, անգամ այն պարագայում, որ գովազդ չեն տալիս: Արթուրի կարծիքով՝ սա աշխատանք է հանդիսատեսի համար և նրա գնահատականն ամենակարևորն է:

 

 

 

 

Արթուրն այժմ աշխատում է Կամերային երաժշտական թատրոնում, խաղում է «Քաղաքում» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է թիկնապահի: «Թատրոնում աշխատում եմ երկրորդ կուրսից, հաստիքով դերասան եմ, զբաղված եմ գրեթե բոլոր ներկայացումներում, բացի այդ, խաղում եմ նաև կոմերցիոն ներկայացումներում»,- նշեց դերասանը:

 

 

 

 

Ժանի կերպարն Արթուրի առաջին գլխավոր դերն էր: Դերասանի խոսքով՝ առաջիկայում երկու գեղարվեստական ֆիլմում խաղալու առաջարկ ունի, որոնցից առաջինի մեկնարկը կլինի հունիսին, սակայն չի ցանկանում  մանրամասներ հայտնել՝ հաշվի առնելով, որ աշխատանքները դեռ նախնական փուլում են:

 

Առաջարկում ենք դիտել ֆիլմի նոր անոնսը:)

 

 

 


ESem.am