Շուրջ երեք տարի է` նա երգում է Երևանի ջազ-ակումբներում, նրա կատարումները հաճախ կարելի է ունկնդրել տարաբնույթ միջոցառումների ժամանակ, նրա հետ են “Free Form Band” քառյակի երաժիշտները: Հայաստանի պետական ջազ նվագախմբի մեներգչուհի Մարինե Հակոբյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր նախասիրությունների, մրցույթներին չմասնակցելու պատճառների և վերջին ուղևորության մասին:
Սիրում եմ աշխատանքս, որն իմ ապրելակերպն է դարձել: Ակումբներում երգելն ինձ տալիս է փորձ, ճկունություն և նոր մտքեր, որոնք փորձում եմ աստիճանաբար իրականացնել: Դեռ կոնսերվատորիայում սովորելու տարիներին ինձ խորհուրդներով օգնում էին դասախոսներս` Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Ռաիսա Մկրտչյանը, պատիվ ունեմ աշխատելու Արմեն Հյուսնունցի, Զառա Պետրոսյանի, Գարի Քեսայանի, Վազգեն Ասատրյանի, Վահագն Հայրապետյանի և պրոֆեսիոնալ այլ երաժիշտների հետ:
Շարունակությունը` այստեղ: