Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, 2014 թվականի ապրիլի 24-ից կմեկնարկի «100 տարի, 100 փաստ» նախագիծը, որի շրջանակներում մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը շաբաթական երկու անգամ կհրապարակվեն Հայոց ցեղասպանության իրականությունն ապացուցող փաստեր: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, փաստերը հասանելի կլինեն 100years100facts.com կայքում, որն ակտիվ հղումով կապված է Facebook, Twitter, Instagram, և Google+ սոցցանցերին: «Սոցիալական մեդիան և համացանցը որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման գործիք օգտագործելու գաղափարը ոգեշնչող էր ինձ համար: Հայաստանի և հայերի մասին հարյուր փաստերը հավաքելն ու համադրելն ամենևին էլ դյուրին գործ չէ, և մենք հույս ունենք, որ օգտատերերն այն ուսուցանող և ուշագրավ կհամարեն,- նշել է նախագծի ղեկավար Լենա Ադիշյանը:

 

Նախագծի նպատական է վեր հանել հայոց պատմության և մշակույթի ասպեկտները առաջին հերթին հայերի, ապա նաև ավելի լայն հանրության համար` Թուրքիայից մինչև ամենուր, ուր գտնվում է հայկական սփյուռքը, և բոլոր նրանց համար, ում հետաքրքրում են հայերը և հայ ժողովուրդը:

 

Նշվում է, որ թեև նախագիծը ակադեմիական բնույթ չի կրում, նրա հեղինակներները ձգտել են հավատարիմ մնալ ակադեմիական կանոններին: