Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի կամերային երգչախումբը համերգ կնվիրեն Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացրին Երևանի կամերային երգչախմբից, երկու ստեղծագործական կոլեկտիվներն ապրիլի 22-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնեն «Այտընեան-Բէօմ»` Վիեննայի Մխ իթարյան միաբանության վանքի պատարագի համերգային կատարումը:
Միջոցառման մուտքը հրավիրատոմսերով է:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) 7 դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: