Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում վիրաբույժները հիվանդի ստամոքսում հայտնաբերել են ոսկու 12 ձուլակտոր, տեղեկացնում Է բրիտանական The Daily Mirror թերթին:

 

Հիվանդանոց տեղափոխված 63-ամյա տղամարդը գանգատվում Էր փորի ցավերից: Ինչպես ինքն Է պատմել բժիշկներին, տկարության պատճառը դարձել Է շշի կափարիչը, որը նա կուլ Է տվել կնոջ հետ վեճի ժամանակ:

 

Ի զարմանս բուժանձնակազմի, 3-ժամանոց հոգնեցուցիչ վիրահատության ընթացքում հիվանդի ստամոքսում հայտնաբերվել են 400 գրամ քաշով ոսկու ձուլակտորներ: Արժեքավոր գտածոն առգրավել են ոստիկանության 7 մաքսային ծառայության մարմինները: Ձախորդ մաքսանենգը ողջ Է մնացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: