Ֆիններն ստղծել են սուրճի գավաթ, որի միջոցով կարելի Է մտնել Համացանց: Մշակողներից մեկի՝ սուրճի Pauling ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նոր սարքում օգտագործված է եզակի տեխնոլոգիա:
Գավաթը հանդերձված է դիսփլեյով եւ Bluetooth մոդուլով, որի միջոցով կարող Է միանալ սմարթֆոնին: Էկրանը միացվում է այն Էներգիայի հաշվին, որն ստացվում է տաքացումից, այսինքն՝ երբ գավաթը տաք ըմպելիք են լցնում:
Bluetooth-ի շնորհիվ գավաթի Էկրանին կարելի Է զետեղել ցանկացած պատկերներ՝ սեփական լուսանկարները, ընկերներից սցացված հաղորդագրությունները, զանազան մակագրություններ, նկարներ և պատկերապատումներ, որոնք ստացվել են Համացանցից: Բացի դրանից, սմարթֆոնին միացվելուց հետո դրա Էկրանին կարելի Է տեսնել սուրճի ջերմաստիճանը և գնահատել, թե այն շատ սառը կամ տաք չԷ արդյոք:
Մշակողների կարծիքով՝ սուրճն ինքնին ըմպելիք Է, որը նպաստում Է շփմանը: Գյուտը կարող Է հետաքրքրական լինել իրենց իսկ ֆինների համար, որոնք աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում գործածվող սուրճի ծավալով՝ տարեկան ավելի քան 12 կիլոգրամ մեկ մարդու հաշվով (աշխարհում միջինը 5 կիլոգրամից փոքր-ինչ ավելի Է):
Գավաթը վաճառքի կհանվի 2015 թվականի սկզբին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: