National Geographic-ի թղթակիցը ժամանել է Հայաստան. այստեղ գտել է հին քարավանատունը, մոլորվել լեռների մառախուղներում, տեսել իսկական տուֆից կառուցված տները և պարզվել, թե ով պետք է ունենա մորուք:
Լրագրողը, մասնավորապես, գրում է.
«Մորուքը և լեռները: Մենք կանգնած ենք ճանապարհին, որտեղից երևում է Սելիմի լեռնանցքը, թեթև անձրև է մաղում երկնքից. «Իմ անունն է Հրաչյա»,- ներկայացավ մորուքավոր ծերունին. նա կարծես կախարդ Գենդալֆը լիներ՝ «Մատանիների տիրակալը» ֆիլմից: Հրաչյան նայում էր ձորին այնպես, կարծես թե այնտեղից մի սարսափելի վիշապ պետք է դուրս գար:
«Եթե դու լրագրող ես, ապա պետք է իմանաս, որ Հայաստանում մորուք ունեն իմաստուն և կյանքի փորձ ունեցող մարդիկ և միայն նրանք, ում մազերը սպիտակել են»,-մտորելով հայտնում է Հրաչյան: Նրա մորուքը ձյան պես սպիտակ է, ինչպես Արարատի գագաթը, որը դուրս է գալիս ամպերի միջից: Մենք կանգնեցինք, որ հանգստանանք հնագույն քարավանատան մոտ, որտեղ ժամանակին հավաքվում էին հեղինակավոր առևտրականներ՝ ճանապարհ բացելով «Մետաքսի մեծ ճանապարհին»: Հայը եկավ միանալու մեր հանգստին իր որդու հետ:
«Սելիմի քարավանատունը կառուցվել է XII դարում և վերջին անգամ վերանորոգվել է 1950-ականների կեսերին. իմ դասընկերն էր զբաղվում դրանով,-պատմում է Հրաչյան և ցույց տալիս շենքի ներսը: -Այստեղ, նայեք, ձիերի քարավանն էին տեղավորում, իսկ այստեղ իրենք էին քնում»:
Մենք դուրս եկանք փողոց. լեռների վրա սպիտակ մառախուղ էր, ինչպես «մանի կաշան»:
«Հայրս սիրում է այս վայրերը, մենք գալիս ենք այստեղ ամեն տարի: Հիմա ես նույնպես ավելի հաճախ են փորձում լինել այստեղ»,-հայտնում է իմ զրուցակիցը: Տիգրանը՝ Հրաչյայի որդին, կտրում է երշիկը կտորե սեղանի վրա:
«Մոսկվա է ցանկանում գալ՝ անվադողերի ծառայությունում աշխատելու նպատակով, բայց նա բարձրագույն կրթություն ունի. հայ փիլիսոփա Դավիթ Անհաղթի մասին գիրք է գրել»,- կիսաձայն դժգոհում է Հրաչյան: Մենք երշիկ ենք ուտում անձրևի տակ: «Ես ապրում են Գյումրիում: Եկեք, հարիսա կպատրաստենք, ոչ ոք ինձնից ավելի լավ այն չի պատրաստում: Չգիտե՞ք, թե ինչ է հարիսա՞ն՝ հավի ապուր»,-գոռում է Հրաչյան:
Կարևոր աղբյուր: Մենք շրջում ենք Հայաստանով և գրեթե յուրաքանչյուր շրջադարձային ճանապարհին ամպերի տակից դուրս էր գալիս Արարատ լեռան գագաթը: Մինչդեռ սիրելի, հարազատ և հարգված այս լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում: Ի դեպ, թուրքերն ու հայերը, շատ են անդրադառնում Արարատին, երկու երկրների բանաստեղծներ այս կախարդական լեռանը նվիրված շատ ներբողներ ունեն: Առավոտյան՝ զարթնելով Ջերմուկում, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա, առաջին բանը, որ ես տեսա, Արարատի ձյունապատ լեռն է: Իսկ ճիշտ պատուհանից դուրս լեռներ են, որոնք կարծես թե ծածկված են կաթնամթերքային ըմպելիքներով: Առավոտյան խմեցինք «Ջերմուկ» հանքային ջուր: «Մեր ջուրը շատ են գնում Եվրոպայի համար»,- մեկնաբանում է հյուրանոցի տերը:
Ջերմուկը վայր է, որտեղ մենք կանգ էինք առել, գիշերել, լեռնային հանգստավայր, որտեղ մարդիկ գալիս են վայելելու ոչ միայն բնության տեսարանները, այլև բուժվել տեղի հանքային ջրերով, որոնք ասում են նման են Կարլովի Վարիի հանքային ջրերին` իրենց բուժիչ հատկությամբ: Նախաճաշից հետո մենք այցելել ենք «Ջրահարսի վարսեր», որի շիթերը կարծես թե լինեն հին հայկական երկար ծամեր:
Տուֆից տաճարներ: Մեր վարորդը` Գարիկը, մինչ Զվարթնոց տաճարին հասնելը կանգնում է ավտոկայանատեղիում: Մենք մոտեցանք կայանատեղիին, որը մոտ էր միջնադարյան շինությանը: Այն կառուցվել է VI դարում` Ներսես III կաթողիկոսի հրամանով: Այսօր տաճարը մասնակիորեն վերականգնվել է, շատ մասեր քանդված են և թափված գետնին:
Վարորդ Գարիկը գետնից վերցնում է քարի մի կտոր: «Ահա, նայի′ր, տուֆ»: Այս քարի տեսակով է, ըստ էության, կառուցվել Զվարթնոցը: «Մենք ունենք շատ տաճարներ, որոնք կառուցված են տուֆերից: Էջմիածնի Մայր Տաճարը՝ կաթողիկոսի նստավայրը, օրինակ, նույնպես կառուցվել է տուֆից: Քիչ անց, կգնանք, ցույց կտանք հինգհարկանի շենքերը, նրանք նույնպես այս քարերից են կառուցված»,-ասում է Գարիկը:
Տուֆից կառուցված ևս մեկ տաճար մենք կտեսնենք ավելի ուշ: Տաթևի վանքի ուղղությամբ «կանգնած է» Սուրբ Պողոս - Պետրոս եկեղեցին, որը կառուցվել է 906 թվականին, ավերվել է XX դարի սկզբին՝ երկրաշարժի հետևանքով, իսկ վերականգնվել` միայն վերջերս: Սբ. Պողոս-Պետրոս տաճարի հարավային մուտքի դիմաց կա տարօրինակ շինություն, որը կարծես թե շուտով կփլուզվի: «Այո, այն այդպես էլ պետք է լինի, խուճապի մի մատնվիր: Այս ճոճվող հենասյունը հազարավոր տարիների պատմություն և պատմական նշանակություն ունի»,-ասում է Գարիկը:
Ըստ նրա՝ Սբ. Պողոս-Պետրոս տաճարի հարավային մուտքի դիմաց 906 թ. կառուցվել է Սուրբ Երրորդությանը նվիրված ճոճվող մի գավազանասյուն։ Ութանկյուն քարե սյունը հենվում է նույնպես ութանիստ խարիսխ-պատվանդանի վրա։ Գավազանն ունի բարդ կազմություն` պսակված փորագրազարդ խաչքարով։ Շարնիրային սկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ սյունը ճոճվում է։ Երկու վարկած կա սյունը նման կերպով կառուցելու նպատակի վերաբերյալ։ Մեկը գիտական է` երկրաշարժների ժամանակ այն կշարժվեր և կզգուշացներ մոտալուտ աղետի մասին (կառուցման տեխնիկայի շնորհիվ սյունը շատ քիչ է վնասվել բնական աղետներից)։ Ըստ մյուս վարկածի` այն կառուցված էր պաշտպանական նկատառումներից ելնելով. հրելիս այն ճոճվում է և վերադառնում սկզբնական դիրքին: Ըստ ավանդույթի` գավազանը սարսափեցրել է վանք արշաված սելջուկներին, ովքեր ձորից ցած են նետվել` գավազանը համարելով «սատանայի աշտարակ»։
Վերջում այցելեցինք հնագույն ձեռագրերի «տաճար»՝ Մադենադարան, որտեղ երկար շրջում էինք` ուսումնասիրելով հնագույն մատյանները: Այստեղ տեղական արխիվներում պարունակվում է մոտ 20.000 հին ձեռագիր՝ սկսած 5-րդ դարից սկսած: Այստեղից հետո մենք կանգ ենք առնում մանրանկարչության արվեստի հուշարձանի՝ հռչակավոր էջմիածնի ավետարանի մոտ: «Էջմիածնի Ավետարանն» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից: Դուրս ենք գալիս և սկսում սպասել ավտոբուսին, որ գնանք օդանավակայան, լուսարձակների և հինգ հարկանի տուֆե շենքերի արանքից երևում է Արարատը»: