Վախճանված աշխարհահռչակ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 21-ին Մեքսիկայի մայրաքաղաքի Գեղեցիկ արվեստների պալատում: Այս մասին հայտնել Է Մեքսիկայի Մշակույթի և արվեստի ազգային խորհրդի ներկայացուցիչ Ռաֆայել Տովարը:
Մարկեսը մահացել է ապրիլի 17-ին իր տանը, որը գտնվում Է Մեխիկոյի հարավային շրջաններից մեկում:
Մարտի 30-ին Գարսիա Մարկեսը հոսպիտալացվել Էր Մեքսիկայի մայրաքաղաքի կլինիկաներից մեկում թոքաբորբի կասկածանքով: Ապրիլի 8-ին նրան դուս Էին գրել, վերջին օրերին գրողը բուժումն անցնում Էր տանը, օրը երկու անգամ բժիշկն այցելում Էր նրան:
Նոբելյան դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի մահը խորապես ցնցել Է Կոլումբիան: Մեծ հայրենակիցը հարավամերիկյան երկրի բնակիչների համար իսկական կուռք Էր: Նրանց իր համերաշխությունն Է հայտնել ամբողջ Լատինական Ամերիկան, որի համար Գաբոն, ինչպես նրան փաղաքշանքով կոչում Էին մայր ցամաքի բնակիչները, դարձել Է հիրավի առաջին գրողը, որը Երկիր մոլորակի այդ մասը ներկայացրեց համաշխարհային գրականության մեջ:
Գաբրիել Գարսիա Մարկեսին արդիականության մեծագույն գրողն Է համարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Հայտարարության մեջ, որն Սպտիակ տունը տարածել Է աշխարհահռչակ գրողի մահվան առթիվ, Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը խոստովանել Է, որ Մարկեսը պատանեկան տարիներից եղել Է իր սիրելի հեղինակներից մեկը:
«Գաբրիել Գարսիա Մարկերսի մահվամբ աշխարհը կորցրեց մեծագույն գրողներից մեկին, որն օժտված Էր մարգարեական շնորհով», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: