Այժմ մեզ հայտնի է Ուկրաինայի ամենաաղքատ թեկնածուի անունը: Ուկրաինայի նախագահի թեկնածուներից ամենաաղքատը դուրս եկավ «Նոր Կիև» հասարակական միավորման նախագահ Զորյան Շկիրյակը՝ ավելի աղքատ, քան Դմիտրի Յարոշը: Տարվա կտրվածքով նա չի ստացել «ոչ մի կոպեկ» եկամուտ: Ճիշտ է` որքան էլ որ զարմանալի է, նա առանց այդ եկամտի ծախսել է մոտ 100.000 գրիվնա ( 1 դոլարը կազմում է մոտավորապես 11 գրիվնա): Այս մասին ասվում է նրա հարկային հայտարարագրերում, որը հրապարակվել է Центризбирком կայքում:
Զորյան Շկիրյակ
Զորյան Շկիրյակը, ով իրեն նախագահի թեկնածու է տեսնում, որպեսզի Կիևը մաքրի «տիտուշկաներից», նշել է նաև, որ ժամանակավորապես չի աշխատում: Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մեջ նրա ընտանիքի անդամների և ընտանեկան եկամուտների մասին բաժինները նունպես դատարկ են:
Այդ ամենի հետ մեկտեղ Զորյան ցույց է տվել, որ 2013 թվականին ծախսել է 16,2.000 գրիվնա` վարկի փակման համար, ավելի քան 5.000 գրիվնա` վարկային տոկոսների համար, ինչպես նաև ինչ-որ ընկերությունում ներդրել է 75,7 գրիվեն հատուկ կապիտալի համար:
Բացի այդ, Շկիրյակն ունի մեկ բնակարան և երկու ավտոմեքենա՝ Toyota Camry XLE 2005 և Nissan Primera 2003 թվականի արտադրության: Նշենք, որ ընտրություններին մասնակցելու համար նա գտել է 2.5 միլիոն գրիվնա (մոտ 233 հազար դոլար)` որպես դրամական գրավ:
Դմիտրի Յարոշ
«Աջ սեկտոր» կուսակցության առաջնորդ Դմիտրի Յարոշն, ով առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում, եկամուտների մասին իր հայտարարագրում նշել է, որ 2013 թվականին ոչ մի կոպեկ եկամուտ չի ունեցել: Փաստաթղթերում Յարոշը նշել է, որ ինքը ժամանակավորապես չի աշխատում: Միայն հայտարարագրել է, որ իր ընտանիքն անցած տարի ընդամենը 807 գրիվնայի եկամուտ է ունեցել (մոտ 73 դոլար): Յարոշն ու իր ընտանիքը բանկային խնայողություններ չունեն:
Նշվում է, որ նրա տրամադրության տակ կա 46.4 քառակուսի մետր մակերեսով բնակարան, իսկ ընտանիքի անդամների տրամադրության տակ՝ 53.9 քառակուսի մետր մակերեսով բնակարան: Քաղաքական գործիչն ունի 2009 թվականի արտադրության Skoda Octavia մեքենա:
Աջ հատված արմատական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յորոշը, ով նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում խոստանում է վերացնել ռուսական ագրեսիոն ուղղությունը, ջարդել օլիգարխիկ համակարգը և վերադարձնել Ուկրաինային միջուկային ստատուսը, նույնպես հայտնվել է աղքատ: Տարեկան նա, ըստ հայտարարագրման, աշխատել է 0,00 գրիվնա, իսկ Յարոշի ընտանիքի եկամուտը 2013 թվականին կազմել է 803 գրիվնա:
Յարոշն ունի մեկ բնակարան իր անունով, և բնակարան ընտանիքի անդամների անունով: Նա վարում է Skoda Octavia 2009, իսկ ընտանիքի անդամներն ունեն Opel Astra 2006: Պարզվել է, նաև որ Յարոշը չունի բանկային հաշիվներ: Այս ամենի հետ մեկտեղ Աջ հատվածի առաջնորդը գտավ 2,5 մլն գրիվնա` նախագահական ընտրությունններին մասնակցելու համար:
Յուլյա Տիմոշենկոն
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն անցած ողջ տարին գտնվելով բանտում, ստանում էր աշխատավարձ «Բատկիվշինա» կուսակցությունից։ Որպես խմբակցության ներկայացուցիչ տարվա կտրվածքով նրա եկամուտը կազմել է 180.000 գրիվնա: Այս մասին հայտնում է centizberkom-ը:
Ինչպես նաև Տիմոշենկոն ցույց է տվել, որ ունի մեկ բնակարան: Սա այն է, ինչ պաշտոնապես ունի նախկին վարչապետը. հայտարարագրում նրա ունեցվածքի վերաբերյալ չկա ուրիշ ոչ մի պաշտոնական տվյալ, ո′չ անշարժ գույքի, ո′չ ավտոմեքենայի, ո′չ էլ բանկային հաշիվների մասին: Բացի դրանից, հաշվառման հայտարարագրում նշված չէ նաև նրա ամուսնու՝ Ալեքսանդր Տիմոշենկոյի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիմոշենկոն լրագրողներին ցույց էր տվել իր առանձնատունը, որը նա վարձակալել էր դեռ 10 տարի առաջ: Սակայն, հայտարարագրում վարձակալությունների և նմանատիպ գույքային անդրադարձերի մասին ևս ոչինչ ասված չէ:
Հետաքրքրական է, որ Տիմոշենկոյի` նախագահ ընտրվելու դեպքում գազի արքայադուստրը խոստանում է Ուկրաինայում վերացնել օլիգարխիան:
Պյոտր Պորոշենկո
Ժողովրդական թեկնածում, շոկոլադե թագավոր, «Roshen» ընկերության սեփականատեր Պյոտր Պորոշենկոն, սկզբում որոշել էր թեկնածությունը չդնել Ուկրաինայի նախագահական ընտրություններում, ԿԸՀ-ի հայտարարության մեջ այդպես էլ գրվել էր. «այս էջում տեղեկությունը բացակայում է»:
Սակայն, տեսնելով, որ իր մրցակիցների մեջ նա հայտնվում է «սպիտակ ագռավի» կարգավիճակում, Պորոշենոկոն որոշեց իր սխալն ուղղել, քանի որ ժողովուրդն արդեն գիտեր, որ տարվա կտրվածքով նա իր շոկոլադների շնորհիվ աշխատել է մոտ 51,8 մլն գրիվնա: Ի դեպ, իր հաղթանակի դեպքում նա խոստանում է վաճառել «Roshen»-ը և հրաժարվել բիզնեսից:
Պյոտր Պորոշենկոյի եկամուտներն անցած տարի կազմել են 51.83 մլն գրիվնա, իսկ նրա ընտանիքի անդամներինը՝ 52 հազար գրիվնա:
Պորոշենկոն ունի ընդհանուր մոտ 4.6 հա մակերեսով 5 հողատարածք: Թեկնածուն հայտարարագրել է նաև երեք բնակարան, 1.3 հազար քառակուսի մետր մակերեսով տուն, որն անցած տարի է ձեռք բերել 29.8 մլն գրիվնայով:
Պորոշենկոն հայտարարագրում նշել է նաև երեք մեքենայի, Bayliner 185 R նավի և կցասայլի մասին: Թեկնածուն բանկային հաշիվներում ունի 114 մլն գրիվնա, իսկ ընտանիքի անդամները՝ 105 հազար: Նա տնօրինում է նաև 8.6 մլն գրիվնայի արժեթղթեր: Որպես ընտանիքի անդամներ՝ նա նշել է կնոջը և 3 անչափահաս երեխաներին, որոնցից երկուսն աղջիկ են:
Օլեգ Լյաշկո
Ուկրաինայի ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն, ով մի ժամանակ թաթախված էր գեյ-սկանդալի մեջ, տարվա կտրվածքով աշխատել է 195.000 գրիվնա։
Լյաշկոն ունի մեկ հողատարածք և 2 բնակարան` 95.5 և 367.2 քառակուսի մետր մակերեսով, որոնցից մեկը հայտարարագրում նշված է որպես ընտանեկան մանկապարտեզ:
Բացի այդ Լյաշկոն ունի 3 ավտոմեքենա: Toyota Prado 2004, Mercedes-Benz S 2006, land Rover Ranger Rover 2008: Նրա քաղաքացիական կինն ու աղջիկը նույնպես համարվում են առանձնատների սեփականատերեր:
Բացի այդ, Լյաշկոն 70.000 գրիվնա է փոխանցել բարեգործական հիմնադրամին:
Օլեգ Տյագնիբոկ
ԿԸՀ կայքում հայտարարագիր է հայտնվել նաև «Սվոբոդա» ազգայնական կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի եկամուտների մասին: Նա 2013-ին հայտարարագրել է 243.174 հազար գրիվնա (22 հազար դոլար) եկամուտ, որը ստացվել է հիմնականում աշխատավարձի տեսքով:
Նշվում է, որ նրան է պատկանում երկու բնակարան: Նա ունի 2008 թվականի արտադրության Toyota Sequoia մեքենա:
Կուսակցության առաջնորդը բանկային հաշիվներում պահում է 22.8 հազար դոլար, իսկ իր ընտանիքի անդամները՝ 10.7 հազար դոլար:
ԿԸՀ-ն նրան նույնպես գրանցել է որպես նախագահի թեկնածու` վճարելով 2,5 մլն գրիվնա' նախագահական ընտրությունններին մասնակցելու համար:
Օլեգ Ցարև
Օլեգ Ցարևը և նրա ընտանիքի անդամներն ունեն 7 բնակարան, տուն, հողամաս, թանկարժեք ավտոմեքենաներ:
2013 թվականին ստացել է 234.000 գրիվնա աշխատավարձ: Այդ ընթացքում նրա ընտանիքն աշխատել է 1,8 մլն գրիվնա, այս եկամուտները առևտրային բիզնեսի շրջանակներում:
Ցարևն ունի 2 հողատարածք, մեկ առանձնատուն և մեկ բնակարան:
Նրա ընտանիքի անդամները նույնպես ունեն բնակարաններ և հսկայական հողատարածք: Ընդհանուր առմամբ, Ցարևն ունի 3 առանձնատուն և 7 բնակարան, իսկ ավտոմեքենաներից նրա ընտանիքն ունի Lexus (2007), Toyota Camry 2007 և Stema: Իսկ նրա ընտանիքը Porsche Gayenne 2006:
Օլգա Բոգոմոլեց
Նախագահի թեկնածու Օլգա Բոգոմոլեցը շատ հանկարծակի դարձավ միլիոնատեր:
Մայդանի բժիշկ հերոսուհու և հասարակական գործիչի 2013-ի եկամուտը կազմել է 3,3 մլն գրիվնա, որից 2 մլն-ը ստացել է ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ, 511.000-ը անշարժ գույքի վարձակալությունների իսկ 98.000-ը` առևտրային գործունեության արդյունքում:
Բոգոմոլեցի ընտանիքի եկամուտը 2013 թվականի կտրվածքով կազմել է մոտ 1.157 մլն գրիվնա:
Բոգոմոլեցն ունի 2 բնակելի տուն (539, 8 և 33,9 քառակուսի մետր մակերեսով), 7 բնակելի տուն (110.4 , 122, 21.2, 252.9, 78.6, 95.3, 83.27 քառակուսի մետր մակերեսով ), 2 ավտոտնակ և 4 ավտոմեքենա՝ Daewoo Lanos, BAZ, Mitsubishi Outlander, Mercedes-Benz ML:
Միխայիլ Դոբկին
Խարկովի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը մեկ տարվա ընթացքում աշխատել է 21 մլն գրիվնա: Նրա ընտանիքը նույնպես ունեցել է լավ եկամուտ. մոտ 18 մլն գրիվնայի չափով:
Դոբկինի սեփականության մեջ է մտնում մեկ բնակարան, իսկ ընտանիքի անդամներն իրենց անվամբ ունեն 2 առանձնատուն:
Նախկին նահանգապետն ունի 3 ավտոմեքենա Toyota Land Cruiser, որոնցից վերջինը նա գնել է անցած տարի` 883.000 գրիվնայով: Դոբկինի ընտանիքն ունի Mercedes GL 350, Volkswagen Multivan, Porsche 991 Turbo ավտոմեքենաներ:
Ինչպես պարզ դարձավ, Դոբկինն ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ծովային տեխնիկային նկատմամբ: Հայտարարագրում նրա և նրա ընտանիքի գույքի մասին հատվածում նշված է 4 նավ՝ Silver Hawk 520, Pass Peote, Tracker Tundra 21 և նավակ «Теремок»:
Սերգեյ Տիգիպկոն
«Ռեգիոնների կուսակցության» ներկայացուցիչ Սերգեյ Տիգիպկոն 2013 թվականին ստացել է 263,5 մլն գրիվնա: Այս եկամուտի գլխավոր խթանները համարվում են դիվիդենտները և տոկոսները:
Նախագահի թեկնածում հայտարարագրում ցույց է տվել, որ ինքն ու իր կինն ունեն հսկայական հողատարածք 33.960 քառակուսի մետր մակերեսով և բնակարան՝ 40 քառակուսի մետր մակերեսով:
Բացի այս ամենից, Տիգիպկոն ունի 6 ավտոմեքենա՝ BMW 760, Lexus LX 470, Toyota Prado 2007, Mercesdes S500, Range Rover, Volkswagen Multivan: Այս մեքենաները ձեռք բերելու համար նա ծախսել է 920.000 գրիվնա: Բանկային հաշիվներում նախագահի թեկանածուն ունի 1 մլն 306 հազար 828 գրիվնա:
Պյոտր Սիմոնենկո
Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Պյոտր Սիմոնենկոյի աշխատավարձը տարեկան կտրվածքով կազմում է 314.000 գրիվնա:
Նա ունի 2 բնակարան։ Նախագահի թեկնածու Պյոտր Սիմոնենկոյի առանձնատուներից մեկը գտվում է Կիևում, որը ցավոք շրջապատված չէ ցանկապատով, ինչի արդյունքում փետրվարի 24-ին անկարգությունների ժամանակ այն այրվեց և թալանվեց:
Սակայն այս ամենը չի խանգարում Սիմոնենկոյին՝ բանկային հաշվի վրա ունենալ 170.000 գրիվնա, իսկ նախագահ ընտրվելու դեպքում, ինչպես բոլոր թեկնածուները, խոստանում է Ուկրաինայում վերացնել օլիգարխիկ համակարգը:
Վադիմ Ռաբինովիչ
Ուկրաինայի Հրեական կոնգրեսի ղեկավար, Ուկրաինայի նախագահի թեկնածու Վադիմ Ռաբինովիչը և նրա ընտանիքն ունի 5 ավտոմեքենա, 3 հողատարածք, 2 առանձնատուն (106.2 և 688.2 քառակուսի մետր մակերեսով ) և բնակարան:
2013 թվականի ընթացքում նա աշխատել է մոտ 1մլն գրիվնա: Ռաբինովիչի ընտանիքը մեկ տարվա ընթացքում աշխատել է 252,7.000 գրիվնա:
Ինչպես պարզ է դառնում հայտարարագրից, Ռաբինովիչը չունի անշարժ գույք, իսկ ընտանիք անդամները ունեն 3 հողատարածք, 2 բնակելի առանձնատուն, բնակարան և սեփական տուն:
Նա ունի 2 ավտոմեքենա Lexus LX 460 2011 և Mersedes-Benz W 140 S 600, իսկ Ռաբինովիչի ընտանիքն ունի երեք ավտոմեքենա՝ Toyota և 2 Lexus, ինչպես նաև ծովային տեխնիկա:
Նրա բանկային հաշվի վրա կա 87,9.000 գրիվնա: Իր` նախագահ ընտրվելու դեպքում, նա խոստանում է երկու տարի անց հրաժարական տալ:
Նատալիա Կորոլևսկայան
Գերագույն Ռադայի պատգամավոր Նատալյա Կորոլևսկայան մեկ տարվա ընթացքում աշխատել է 191,2.000 գրիվնա:
Այս ամենից բացի, Կորոլևսկայի հաշվառման հայտարարագրում նշված է նաև նրա ամուսնու` բիզնեսմեն Յուրի Սոլոդայի և երկու տղայի մասին, ովքեր համատեղ աշխատել են 375.000 գրիվնա:
Կորոլևսկայայի բանկային հաշվի վրա կա ընդամենը 2158 գրիվնա, իսկ ընտանիքի անդամների բանկային հաշվին՝ 718.000 գրիվնա։
Նշենք, որ ուկրաինացի հարուստ գեղեցկուհին հանդես էր եկել հայտարարությամբ` Յուլիա Տիմոշենկոյին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու մասին: