«Gault Millau» հանդեսի վարկածով 2008 թվականի Ֆրանսիայի լավագույն սոմելյե Սերժ Ղուկասյանը ապրիլի 17-ին Երևանում վարպետության դաս կվարի: Աշխարհահռչակ սոմելյեն Հայաստանում է SOMMELIER Wine Gallery-ի հատուկ հրավերով: Ինչպես տեղեկացրեց «SPRING PR» ընկերության հանրային կապերի պատասխանատու Մարիամ Սաֆարյանը, սոմելյեն Հայաստան այցի շրջանակներում վարպետության դաս կանցկացնի գինու սիրահարների և մեդիայի ներկայացուցիչների համար:

 

Հանդիպման ընթացքում կներկայացվեն գինու և ուտեստների համադրման գաղտնիքները, հատուկ անդրադարձ կարվի «սև-տրյուֆել» սնկերին: Սերժ Ղուկասյանը անմիջական շփման և կարծիքների փոխանակման ջերմ մթնոլորտում կպատասխանի հյուրերի հարցերին: