2015 թվականին տեղի կունենա Solar Impulse օդանավի առաջին շուրջերկրյա թռիչքը` առանց վառելանյութ օգտագործելու, քանի որ օդանավն աշխատում է արևի լույսից լիցքավորվելով: Թռիչքի մեկնարկը կազդարարվի Շվեյցարիայում և կտևի 20 օր:

 

Solar Impulse ինքնաթիռի, որի շարժիչներն աշխատում են բացառապես արեգակնային էներգիայով, առաջին թռիչքը կայացել է 2010 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ թռիչքն իրականացվեց Ատլանտյան օվկիանոսի վրայով և անվայրէջք թռիչքներ մայրցամաքների երկայնքով: Այս թռիչքը տևեց 26 ժամ: Solar Impulse-ի թևի բացվածքը կազմում է 63,4 մետր, քաշն՝ ընդամենը 1,6 տոննա:

 

Solar Impulse 2 ինքնաթիռի շնորհանդեսը կայացել է ապրիլի 9-ին՝ Պայերն քաղաքի աերոդրոմում։ Նորույթն, ի տարբերություն նախորդ մոդելի, ավելի մեծ է։ Դրա՝ արևային մարտկոցներով ծածկված թևերի բացվածքը 72 մ է, իսկ քաշը՝ 2.3 տոննա։ Այս ինքնաթիռը յոթ մետր պակաս է A380-ից (79.75 մ.) և այս էկոլոգիապես մաքուր ինքնաթիռը, ավելի հեշտ է կառավարել:

 

Ինքնաթիռը հատուկ անդրօվկիանոսյան թռիչքների համար հագեցած է ժամանակակից նավիգացիոն սարքավորումներով և բարելավված է էներգաարդյունավետությունը, ինչպես նաև 4 էլեկտրական շարժիչների ՕԳԳ-ն հասել է 94%-ի: Ինքնաթիռը բարձրանում է մինչև 8500 մետր:

 

Սարքի փորձնական թռիչքներն իրականացվելու են մայիսից, իսկ շուրջերկրյա ճանապարհորդությունը կմեկնարկի 2015թ. մարտին։ Թռիչքի ընթացքում նախատեսվում է հինգ վայրէջք, որի ընթացքում կփոխվի օդանավի անձնակազմը: