Կա տարածված կարծիք, որ երբ մարդը փռշտում է, նրա սիրտը մի պահ դադարում է զարկելուց: Այն գաղափարը, որ փռշտոցի ժամանակ մարդու սիրտը կանգ է առնում, ծագել է Եվրոպայում դեռ վաղ միջնադարյան շրջանում, երբ մարդիկ հավատում էին, որ փռշտոցը կարող է հանգեցնել մահվան՝ մեծ քանակությամբ օդ դուրս մղելու պատճառով: Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչ է իրականում փռշտոցը:
Փռշտոցը մարդու բնական ռեֆլեքս է, որը քթից հետ է մղում օտար մարմիններին: Երբ կենտրոնական նյարդային համակարգն ազդանշան է ստանում, որ ինչ-որ բան քիթն է ընկել, ուղեղում ակտիվանում է փռշտալու կենտրոնը, բերանը փակվում է մի պահ, կրծքավանդակի մկանները կծկվում են: Արդյունքում օդը թքի և լորձի հետ միասին դուրս է մղվում քթից ու բերանի խոռոչից և փռշտոց է առաջանում: Փռշտոցն օգնում է մեզ առողջ մնալ և հանդիսանում է իմունային համակարգի կարևոր մասը: Փռշտալու ընթացքում մարմինը' մաքրվելով մանրէներից և վիրուսներից, գտնվում է պաշտպանված վիճակում: Փռշտոցը մեկ ժամում անցնում է 160 կմ և օդ են դուրս մղում 100 000 մանրէ:
Սակայն մի բան կա, որ ուղեղը երբեք չի անում, նա երբեք չի «հրահանգում» սրտին կանգ առնել: Որքան էլ, որ մարդն ուժեղ փռշտա, սրտի աշխատանքը չի դադարում: Այնուամենայնիվ, բացառված չէ, որ երբեմն փռշտոցի ժամանակ սիրտը կարող է «բաց թողնել մի զարկ»՝ կրծքավանդակի շրջանում մեծ ճնշում գործադրելու հետևանքով:
Հետաքրքրական է, որ Հին Հունաստանում փռշտոցը համարվում է աստվածային նշան: Օրինակ մ.թ. ա. 401 թվականին հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ Քսենոֆոնը ելույթ ունեցավ՝ հորդորելով հայրենակից զինվորներին պայքարել պարսիկների դեմ: Ելույթի ընթացքում Քսենոֆոնը փռշտաց: Զինվորները տպավորված էին այս փռշտոցով և կարծում էին, որ այդ կերպ աստվածներն արտահայտել են իրենց համաձայնությունը Քսենոֆոնի ելույթի հետ կապված: