Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ներկայացրել է «Զինաթափմանն օգնելու 10 միջոց» գիրքը: Գիրքը, որը նախատեսված է երիտասարդական լսարանի համար, արդեն վաճառքի Է հանվել:

 

Շնորհանդեսի ընթացքում Դուգլասը, որը Միավորված ազգերի խաղաղության դեսպան Է, դահլիճում հավաքված երիտասարդությանը կոչ Է արել չլինել անտարբեր եւ ամենաակտիվ մասնակցությունն ունենալ զինաթափման աջակցելու գլոբալ  շարժմանը:

 

ՄԱԿ-ի՝ զինաթափման հարցերով զբաղվող բաձրաստիճան ներկայացուցիչ Անջելա Քեյնը նշել Է, որ սպառազինության համաշխարհային ծախսերն օրական կազմում են 4,4 միլիարդ դոլար, «մինչդեռ մարդկությունը շարունակում Է տառապել աղքատությունից, սովից, հիվանդություններից»:

 

«Զինաթափմանն օգնելու 10 միջոց» գիրքը կազմել են ամերիկացի հեռուստալրագրողուհի Քեթլին Սալիվանը և Նյու Յորքի համալսարանի դասախոս Փիտեր Լուկասը: Ըստ հեղինակների մտահղացման՝ գիրքը կօգնի հասարակայնության ուշադրությունը հրավիրելու զենքի տարածման հիմնախնդրին: Գիրքը նաեւ տեղեկատվություն Է բովանդակում առավել արյունալի հակամարտությունների մասին: