Երկիր մոլորակի միջազգային օրը Երևանի Սիրահարների այգում մեկ օրով բացվելու են այգու բոլոր սիզամարգերը` բոբիկ զբոսնելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Պողոսյան պարտեզներ» ընկերության պաշտոնական bg.am կայքից` միջոցառումը կմեկնարկի ապրիլի 22-ին ժամը 13:00-ին:
Ապրիլի 22-ը Մայր Երկրի միջազգային օրն Է (International Mother Earth Day): Այն Բոլիվիայի նախաձեռնությամբ հռչակվել Է 2009 թվականի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Որպես բանաձևի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ պետություններ: Երկիր մոլորակի օրը նշելու ավանդույթը ծնունդ Է առել ԱՄՆ-ում բնապահպան ակտիվիստ Գեյլորդ Նելսոնի նախաձեռնությամբ: 1970 թվականի ապրիլի 22-ին Երկիր մոլորակի օրը նշվել Է առաջին անգամ: Ավելի քան 20 միլիոն ամերիկացիներ են մասնակցել տարբեր միջոցառումների: 1990 թվականին այս օրը դարձել Է միջազգային ակցիա, որին 200 միլիոն մարդ Է մասնակցել աշխարհի 141 երկրում:
Տարբեր երկրներում այս օրը կազմակերպում են բազմազան միջոցառումներ և ակցիաներ` ներառյալ խորհրդաժողովները, ցուցահանդեսները, խոշոր քաղաքների բանուկ փողոցներում ավտոմոբիլային երթևեկության փակումը, տարածքի մաքրումը և ծառատունկը: