Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կանցկացնի «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների համադպրոցական ցուցահանդես։ Ցուցահանդեսում իրենց գործերը կներկայացնեն ավագ դպրոցների աշակերտները։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ավագ դպրոցների աշակերտների շրջանում անցկացվող այս ծրագիրը նպատակ ունի բացահայտել պատանիների ստեղծագործական կարողությունները, վեր հանել պատմության դասերը, համախմբել աշակերտական ինքնակառավարման մարմիններին։

 

Ցուցահանդեսին մասնակցելու համար լուսանկարչական և գեղանկարչական աշխատանքներն ընդունվում են ապրիլի 9-ից մայիսի 9-ը։