1944 թվականի ապրիլին, Լենենգրադի` շրջափակումից դուրս գալուց երկու ամիս անց, Նևսկի պողոտայում բացվեց Սովետական Միությունում առաջին` Հագուստի մոդելների տունը, որը հետագայում վերանվանվեց «Նևսկի պողոտա»: Այն գտնվում էր 21 համարի տանը, ոը կառուցվել էր 1911-12 թթ. ճարտարապետ Մ. Լյալեվիչի նախագծով` նախատեսված Ֆ. Մերտենսի` մորթու և մորթե իրերի ֆիրմային խանութի համար:
Նորաձևության այս տան մոդելագործները և վարպետները ստեղծում էին հագուստի ձևվածքներ և պիլոտային օրինակներ` ներառյալ սովետական կարի ֆաբրիկաների համար նախատեսված աքսեսուարները: Մոդելների տան հավաքածուները ցուցադրվում էին ոչ միայն Սովետական Միությունում, այլև` արտասահմանում:
2000 թվականին շինությանը վերադարձվեց պատմական` «Մարտենսի նորաձևության տուն» անվանումը: