Սովետական շրջանի տաղանդավոր վարպետների աշխատանքները դժվար է բաժանել ռեպորտաժների և արվեստի գործերի: Նրանց ստեղծած լուսանկարները, որպես կանոն, պատմում են մեզ այս կամ այն պատմական դեպքերի մասին` միաժամանակ լինելով էսթետիկական արժեք: Եվ դրա լավագույն ապացույցը սովետական լուսանկարիչ Բորիս Իգնատովիչի ստեղծագործությունն է: