Aroxj.am-ը գրում է.
Գարնանը պետք է ուշադրություն դարձնել առողջությանը և լավ ինքնազգացողությանը: Երեխաների հարցում պետք է առավել զգոն լինել: Ձմեռային վիրուսներն ու հիվանդությունները, վիտամինների պակասը լուրջ ազդեցություն են թողնում երեխայի առողջության վրա: Դա է պատճառը, որ ծնողներն առաջին հերթին պետք է բարձրացնեն երեխայի իմունիտետը: Կարիք չկա վազել դեղատուն թանկարժեք ու գեղեցիկ փաթեթավորված վիտամիններ գնելու: Ոչ դրանց գինը, ոչ էլ արտադրողը չեն ապահովագրում երեխային քիմիական միացություններից, որոնք կազմում են վիտամինային հաբերի բաղադրության մի մասը: Երեխայի առողջությանը հետևեք միայն անվտանգ, օգտակար ու բնական միջոցներով:
Սնունդ: Հատկապես երեխաների դեպքում այնքան կարևոր չէ սննդի քանակը, որքան` որակը: Գարնանը սնունդը պետք հարուստ լինի վիտամիններով, միկրոէլեմենտներով և բջջանքով: Կաղամբ, ձվի դեղնուց, միս, ձկնեղեն, թարմ մրգեր ու բանջարեղեններ. Սրանք սննդատեսակներ են, որոնք ավելի շատ են անհրաժեշտ աճող օրգանիզմին:
Շարունակությունը` այստեղ: