Life.panorama.am-ը գրում է.

 

ԱՄՆ-ում հաստատվել է Facebook-ի կողմից WhatsApp ծառայության գնումը: ԱՄՆ-ի առևտրի դաշնային հանձնաժողովը հաստատել է վաճառքի գործարքը, համաձայն որի Facebook ընկերությունը WhatsApp ծառայության համար կվճարի 19 միլիարդ դոլար, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Հիշեցնենք, որ վաճառքի առաջարկը պաշտոնապես արվել է WhatsApp-ի սեփականատիրոջ կողմից այս տարվա փետրվարի սկզբին: Facebook-ի օգտագործումը կդառնա ամենամեծ ու արժեքավոր գործարքը ընկերության պատմության մեջ: Վաճառքի պայմաններին համաձայն, ամբողջ WhatsApp ընկերությունը կմտնի Facebook Inc-ի կազմի մեջ, սակայն այն կպահպանի իր բրենդը և կշարունակի գործել առանձին: WhatsApp-ից օգտվողները ոչ մի էական փոփոխություն չեն նկատի ծրագրի մեջ: