Լույս է տեսել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի «Նոր ուսուցիչ` նոր դպրոցի համար, մանկավարժական կրթության բարեփոխման հեռանկարներ. տեսություն և պրակտիկա» գրքի երկրորդ պրակը: Համարի խմբագրական խորհրդի նախագահը ՀՀ ԳԱԱ թղթակից- անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանն է:

 

Հեղինակային կոլեկտիվ ժողովածուի II պրակում տեղ են գտել Բանասիրական, Օտար լեզուների, Պատմության և իրավագիտության ֆակուլտետների դասախոսների և մագիստրոսների հայերեն և ռուսերեն 110 հոդվածներ: