Aroxj.am-ը գրում է.

 

Հայաստանում մարդիկ սկսել են ավելի հաճախ զբաղվել ինքնաբուժությամբ, մինչդեռ առողջական ցանկացած խնդրի դեպքում պետք է անպայման դիմել բժշկի: Այս մասին հայտնեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը: Նրա խոսքով, հայերը ավելի շատ հակված են բուժվել հարևանի կամ դեղատան աշխատակցի դեղատոմսով, ցուցումներով և չդիմել մասնագետի.« Նույնիսկ գալիս են ու վիճում բժշկի հետ: Պետք է հասկանալ, որ բժիշկը պետք է բուժում նշանակի յուրաքանչյուր խնդրի դեպքում: Եթե այդքան հեշտ լիներ ինտերնետի և դեղատների միջոցով օգնություն ստանալը և բուժվելը, ապա բժիշկներ պետք չէին լինի: Խնդրում եմ հիշեք, որ դեղատների աշխատողները բժիշկներ չեն, նրանք իրավունք չունեն դեղորայք նշանակել»:

 

Շարունակությունը`այստեղ: