Ֆրանսիայի արհմիությունները և գործատուների կազմակերպությունները կնքել են համաձայնագիր, որն ընկերությունների աշխատողներին արգելում Է աշխատանքի ժամից դուրս (մինչև ժամը 9-ը եւ ժամը 18-ից հետո) պատասխանել աշխատանքային հեռախոսազանգերին կամ Էլեկտրոնային հաղորդագրություններին: Այդ մասին գրել Է բրիտանական The Guardian-ը:
Ըստ Ֆրանսիայի օրենսդրության՝ համաձայնությունը կրում Է պարտադիր բնույթ: Դրա նպատակն Է՝ պահպանել 35-ժամանոց աշխատանքային շաբաթվա մասին օրենքը, որն ընդունվել Է 1999 թվականին, ինչպես տառը, այնպես Էլ` ոգին:
Սմարթֆոնների և մյուս շարժական սարքերի օգտագործումը վերջին տարիներին աշխատանքային շաբաթվա տևողությունը մոտեցրել Է 40 ժամին՝ ճգնաժամի և արտաժամյա աշխատանքի հարցում գործատուների աճող պահանջների պայմաններում:
Նոր պահանջները վերաբերում են, մասնավորապես, մոտավորապես 250 հազար ծառայողների բարձրտեխնոլոգիական և խորհրդատվական հատվածներում, ներառյալ Google-ի և Facebook-ի, Deloitte-ի և PwC-ի ֆրանսիական մասնաճյուղերը: Նրանց բոլորին խորհուրդ Է տրված անջատել աշխատանքային սմարթֆոնները գրասենյակից հեռանալուց հետո և չբացել Էլեկտրոնային փոստը:
Նորամուծության հակառակորդները հիշեցնում են, որ ԱՄՆ-ում աշխատանքային շաբաթվա տևողությունը մինչ օրս օրենսդրորեն սահմանափակված չԷ, իսկ աշխատանքի արտադրողականությունը վերջին կես դարում աճել Է 400 տոկոսով: Ըստ Համերկրային պահուստային համակարգի տվյալների՝ ամերիկացիներն այժմ տարեկան միջին հաշվով 200 ժամով ավելի են աշխատում, քան ֆրանսիացիները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: