"t.A.T.u." խմբի նախկին մենակատարներ Յուլյա Վոլկովան և Լենա Կատինան նոր տեսահոլովակ են թողարկել` "Любовь в каждом мгновении" երգի հիման վրա: Երգը համատեղ աշխատանք է` ձայնագրված ամերիկյան մարդ-նվագախումբ Մայք Թոմփքինսի և լեգենդար ռուս ռեփեր Լիգալայզի հետ: 

 

Տեսահոլովակի նկարահանումները բավականին բարդ ընթացան. նկարահանող խումբը ստիպված էր դիմել հոլիվուդյան գաղտնի միջոցների, քանի որ «Տատու» խմբի նախկին մենակատարները պնդել էին, որ ոչ մի դեպքում չեն հանդիպելու նկարահանման հրապարակում:

 

Տեսահոլոկակի պրեմիերային ընդառաջ անցկացված մամուլի ասուլիսում Յուլյա վոլկովան հայտարարել է, որ "Любовь в каждом мгновении" սինգլի վաճառքից գոյացած գումարների մի մասը կօգտագործվի բարեգործական նպատակներով` կուղղվի Նատալյա Վոդյանովայի «Մերկ սրտեր» բարեգործական հիմնադրամին: