Վերա Բրեժնևայի նախկին ամուսինը` ուկրաինացի միլիոնատեր Միխայիլ Կիպերմանը ամուսնացել է օդեսացի 23-ամյա մոդելի` Ալյոնա Գայվանենկոյի հետ, ով շուտով նրան երեխա կպարգևի:
Օլիգարխի հարսանիքը տեղի ունեցավ նրա հայրենի քաղաքում` Դնեպրոպետրովսկում և անցավ ըստ հրեական ավանդույթի: Միխայիլ Կիպերմանի և Ալյոնա Գայվանենկոյի պսակադրության շքեղ արարողությանը ներկա էին մտերիմ ընկերները, հարազատները և կոլեգաները:
Համացանցում հայտնվել են այդ շքեղ հարսանիքի առաջին լուսանկարները: Մեծ բանկետի սրահը բառացիորեն ողողված էր խոլորձներով, քրիզանթեմներով, կակաչներով և վարդերով:
Բոլորից շատ հարսանիքին զվարճանում էր հարսնացուն: Չնայած հղիությանը`Ալյոնա Գայվանենկոն անդադար պարում էր սիրելի երաժշտության ներքո, իսկ երեկոյի ավարտին նույնիսկ հանեց կոշիկները և ուղղակի ոտաբոբիկ պարեց:
Մի քանի ամիս անց 23-ամյա մոդելը սիրեցյալին երեխա կպարգևի: Հիշեցնենք, որ 44-ամյա Միխայիլ Կիպերմանն արդեն 3 երեխա ունի նախկին ամուսնություններից: Առաջին կնոջից օլիգարխն ունի երկու դուստր` Մարիան և Եվան, իսկ երգչուհի Վերա Բրեժնևայից, որի հետ միլիոնատիրոջ ամուսնությունը տևեց 6 տարի, ևս մեկ աղջիկ` Սառան: