Aroxj.am-ը գրում է.
Մասնագետները պարզել են, որ բնության գրկում մարզվող երեխաների մոտ զարկերակային ճնշումն ավելի ցածր է, քան նրանց մոտ, ովքեր մարզվում են մարզասրահում: Այս ամենի ապացույցը հետազոտության արդյունքներն են: Մասնագետները հետազոտել են 9-10 տարեկան մի խումբ երեխաների: Նրանց առաջադրանքը եղել է հետևյալը` մարզվել վազքուղու վրա 15 րոպե: Ընդ որում` նրանցից մի քանիսի համար այդ ընթացքում ցուցադրել են անտառում շրջայց կատարելու մասին տեսանյութեր: Մյուսներին ընդհանրապես ոչինչ ցույց չեն տվել: Մարզումներից ու տեսանյութը դիտելուց հետո այդ խմբի երեխաների մոտ գրանցվել է ցածր զարկերակային ճնշում:
Հետազտողները կարծում են, որ պատճառը բնության պատկերների առկայությունն էր: Դա նրանց տվել էր դրական լիցքեր: Դրանից հետո հետազոտությունը գլխավորող մասնագետն առաջարկել է բարձր զարկերակային ճնշման խնդիր ունեցողներին առաջարկել մարզումներն անցկացնել բնության գրկում: