Google, Facebook, Yahoo և մի շարք այլ խոշոր ընկերություններ կոչ են արել օգտատերերին փոխել գաղտնաբառերը` OpenSSL ծրագրային պաշտպանության համակարգում վերջերս հայտաբերված խոցելիության պատճառով. համակարգը վերահսկում է համացանցի կոդավորման երկու երրորդը: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները` անվտանգության մասնագետներն այժմ փորձում են գնահատել համակարգի հարուցած վնասները:
Թերությունը հայնտաբերվել է անցած շաբաթ, Google-ի անվտանգության մասնագետի և փոքրիկ "Codenomicon" ընկերության կողմից:
Նշվում է, որ համակարգում արդեն երկու տարի առկա թերության մասին իմացող հաքերները կարող էին շահագործել այն` առանց հետքեր թողնելու մուտք գործելով համակարգ և գաղտնի տեղեկատվություն կորզելով օգտատերերի բանկային քարտերի, մուտքաբառերի և գաղտանաբառերի վերաբերյալ: