Լեհաստանի դրամահատարանը թողարկել է Հոհվաննես Պողոս Բ-ի դրոշմապատկերով ամենամեծ մետաղադրամը: Այս նորույթը թողարկվել է ծագումով լեհ առաջին քահանայապետի՝ ապրիլի 27-ին սրբերի շարքը դասելու առթիվ:

 

500 նորզելանդական դոլար անվանական արժողությամբ «Սրբերից սուրբը» մետաղադրամը Նոր Զենադիայի ազգային բանկի պատվերով թողարկվել Է 58 օրինակով: Այդ թիվը պատահականորեն չի ընտրվել. այս տարիքում Է Վոյտիլա թագավորն Առաքելական մայրաքաղաքում զբաղեցրել բարձր պաշտոնը:

 

Յուրաքանչյուր մետաղադրամի արտադրության համար օգտագործվել Է 4 կիլոգրամ ամենաբարձր հարգի՝ 999,9 արծաթ: Մետաղադրամի տրամագիծը 150 միլիմետր Է: Դարձերեսին պատկերված Է Հովհաննես Պողոս Բ-ն՝ ութ սրբերի դիմանկարների շրջապատում, իսկ դիմերեսին՝ Մեծ Բրիտաիայի Եղիսաբեթ Բ թագուհին Է, որը պաշտոնապես համարվում Է Նոր Զելանդիայի ղեկավարը:

 

Յուրաքանչյուր մետաղադրամ ունի իր անհատական համարը: Առաջին երեք նմուշները վաճառվել են 28 հազար 500 զլոտի (7 հազար եվրո) գնով: Մնացածները հավաքորդներին առաջարկվում են 26 հազար 500 զլոտիով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: