Life.panorama.am-ը գրում է.

 

Ճապոնական Տոյամա համալսարանի գիտնականները պարզել են, որ կանոնավոր լոգանք ընդունելը նպաստում է երկարակեցությանն ու լավատեսությանը: Հետազոտությունը կատարվել է մի խումբ կամավորականների օգնությամբ, ովքեր հետևողական կերպով այցելում էին լոգարան: Հետազոտության հեղինակն է նույն համալսարանի գիտնական Տակաշի Օհորին:

 

Արդյունքում պարզվեց, որ յուրաքանչյուր այցելությունից հետո բարելավվում է սրտի աշխատանքը, աճում է գործունակությունը և բարձրանում ինտելեկտուալ պոտենցիալը: Բացի այդ, լոգանք ընդունելը անհամեմատելիորեն բարձրացնում է տրամադրությունը` թուլացնելով նյարդայն համակարգը: Այն դրական կերպով է ազդում գլխուղեղի արյան շրջանառության վրա: