Aroxj.am-ը գրում է.
Ձմերուկը նվազեցնում է զարկերակային բարձր ճնշումը գեր մարդկանց մոտ, նվազագույնի հասցնում սրտի կաթվածի հավանականությունը: Այս մասին հայտնում են հետազոտողերը: Նրանք այս եզրակացությանը եկել են 4 ամիս շարունակ 13 կամավորների հետազոտելուց հետո: Նրանց բոլորի մոտ էլ ախտորոշված էր հիպերտոնիա հիվանդությունը: Փորձագետները երկարատև հետազոտություններից հետո պարզել են, որ ձմերուկն իսկապես իջեցնում է բարձր զարկերակային ճնշումը, ազատում սիրտը ծանրաբեռնվածությունից: Ձմերուկի էքստրակտը կարելի է ներառել սննդի մեջ` օգտագործել հավելանյութերի տեսքով: