Համացանցում է հայտնվել ռետրոյի թագուհի Լանա Դել Ռեյի նոր կոմպոզիցիան, որը ձայնագրվել է արտիստուհու ստուդիական նոր ալբոմի`  «Ultraviolence»-ի վրա աշխատելիս: Հայտնի է, որ նոր թրեքը չի ընդգրկվի Լանայի նոր լոնգփլեյի վերջնական թրեք-լիստում: 

 

Հիշեցնենք, որ երաժշտական շրջանակներում, ինչպես նախկինում, քիչ լուրեր չեն պտտվում «Ultraviolence» անվանումով նոր ստուդիական ձայնասկավառակի շնորհանդեսի մասին, որը կհետևի աստղի «Born To Die» հիթային ալբոմին: Հավաստիորեն հայտնի է, թե երբ երգչուհին պաշտոնապես կներկայացնի իր նոր երաժշտական աշխատանքը, սակայն, ըստ հավաստի աղբյուրների` ձայնասկավառակի շնորհանդեսը կարող է տեղի ունենալ լրիվ անսպասելիորեն` արդեն մայիսի 1-ին: