Ժաննա Ֆրիսկեի որդին` Պլատոնը, արդեն 1 տարեկան է, և երգչուհին այկդ տոնը կարող է նշել ընտանիքի հետ` չնայած ծանր հիվանդությունը դեռևս լիովին ետ չի նահանջել:
Լոս Անջելեսում բուժվող Ժաննայի առողջական վիճակն այնքան է բարելավվել, որ բժիշկները նրան թույլ են տվել լքել կլինիկան: Այսուհետև արտիստուհին հիվանդանոց կգա միայն անհրաժեշտ պրոցեդուրաների անցկացման համար:
Վերջին ամիսների ընթացքում Ժաննա Ֆրիսկեն նիհարել է 10 կգ-ով, սկսել է ինքնուրույն ոտքի կանգնել և գործնականում ազատվել է տեսողության հետ ունեցած խնդրից: Բժիշկները կարծում են, որ նման արդյունքի հասնել հաջողվեց էքսպերիմենտալ պատվաստանյութի շնորհիվ, որը մշակվել էր գլիոբլաստոմայի բուժման համար: Բուժման կուրսից հետո ուղեղի ուռուցքը սկսեց փոքրանալ և դադարել ճնշել գլխուղեղի կենտրոնները, որոնք պատասխանատու են տեսողության և տեղաշարժման համար: Կարևոր հանգամանք է այն, որ ուռուցքը մետաստազներ չի տալիս և ենթակա է վիրաբուժական և ճառագայթային բուժման:
Այդ ամբողջ ժամանակահատվածում Ժաննա Ֆրիսկեի հետ էին ամենամտերիմ մարդիկ` մայրը, քաղաքացիական ամուսինը, որդին` Պլատոնը և 'Блестящие" խմբի նրա նախկին կոլեգա, ընկերուհի Օլգա Օրլովան: