Life.panorama.am-ը գրում է.
Շվեյցարիայի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կանեփի 4 թուփ աճեցնել: Այսպիսով Շվեյցարիայի իշխանությունները փորձում են պայքարել մարիխուանայի անօրինական վաճառքի դեմ: Իշխանությունների որոշման տրամաբանությունը հետևյալն է. եթե մարդը ցանկանա մարիխուանա կամ նմանատիպ այլ բան ծխել, նա միևնույն է այն ձեռքբերելու ճանապարհները կգտնի: Ավելի լավ է մարդն իր օգտագործման համար կանեփ աճեցնի, քան իր փողերն ուղղի թմրաբիզնեսի զարգացմանը:
Հետաքրքրականն այն է, որ 4 թուփ կանեփ կարող է աճեցնել մեկ մարդը, այսինքն` 4 հոգուց բաղկացած ընտանիքում հնարավոր է 16 թուփ կանեփ աճեցնել, ինչն արդեն կանեփի մի ամբողջ դաշտ է, ընդ որում' լիովին օրինական հիմունքներով ստեղծված դաշտ: